▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոյից հետո Հայաստանը ներկայացնող ամենահմայիչ մասնակիցն Իվետան է. գերմանական կայքի անդրադարձը

Գերմանական blog.prinz.de կայնքն անդրադարձել է Եվրատեսիլ 2016-ում Հայաստանը ներկայացնեղ Իվետա Մուկուչյանին և նրա «Love Wave» երգին: Կայքը նշում է, որ Իվետան ծնվել է Երեւանում 1986-ին, այնուհետեւ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ մասնակցել է «Ձայնը» նախագծին։

Իվետան տարբերվող ձայն ունի և նրա կատարումներից երևում է, թե որքան կիրք կա իր երգերում։  Նրա աչքերում անսպառ կրակ կա, որն արտացովում է նաև նր երգերում: Դրանից ելնելով էլ նրա ելույթներից սպասելիքները միշտ մեծ են։ Հեղինակի կարծիքով՝ Սիրուշոյից հետո Եվրատեսիլ մրցույթին Հայաստանից մասնակցած երկրորդ ամենահմայիչ ներկայացուցիչն Իվետան  է։

Անդրադառնալով երգին՝ հոդվածի հեղինակը մասնավորապես նշել է. «Երգի երաժշտության հեղինակներն են Լիլիթ նավասարդյանն ու Լևոն Նավասարդյանը, խեսքերի հեղինակը՝ Իվետա Մուկուչյանն է, այսինքն՝ հայկական մաքուր արտադրություն: Երգը, ունենալով դրամատիկ տարրեր, միևնույն ժամանակ նաև մեծ էներգիա է պարունակում իր մեջ, որը մեզ մեծ հաճույք է պատճառում»: Նշվում է նաեւ, որ երգում լսվում են հայկական երաժշտության տարրեր, ինչը հոդվածի հեղինակը շատ լավ է համարում: Ստեղծագործությունը պարային չէ, բայց բավականին էներգետիկ է, իսկ տեսահոլովակը՝ տպավորիչ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ գերմանական Moderncultureoftomorrow.com կայքը նույնպես անդրադարձել էր Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգին:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին