▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար տոն է այն օրը, երբ մի լավ բան է եղել, որից ոգևորվել եմ. Նարինե Դովլաթյան

Past.am-ը գրում է.

Մեր զրուցակիցն է երիտասարդ երգչուհի Նարինե Դովլաթյանը, որի յուրահատուկ և խռպոտ ձայնն անհնար է շփոթել: ATV հեռուստաընկերությամբ օրերս մեկնարկեց նաև երգչուհու մասնակցությամբ հեռուստասերիալը:

Past.am-ի հետ զրույցում երգչուհին կպատմի՝ ինչո՞ւ որոշեց նկարահանվել սերիալում, կմանրամասնի ստեղծագործական նորությունների մասին և կբացահայտի՝ Հայաստանի եվրատեսիլյան երգերից որ՞ն է համարում լավագույնը:

-Ինչպե՞ս եք նշում Մարտի 8-ը: Ի՞նչ հիշարժան նվեր եք երբևէ ստացել այդ օրը:

-Անկեղծ ասած՝ մի քիչ անտարբեր ու իմիջիայլոց եմ վերաբերվում այս տոներին: Ինձ համար տոն է այն օրը, երբ մի լավ բան է եղել, որից ոգևորվել եմ:

-Ինչո՞ւ որոշեցիք հանդես գալ նոր հեռուստասերիալում: Ձեզ բավարարո՞ւմ է սերիալի որակը, թե՞ հարցը միայն ֆինանսական է:

-Տարիներ շարունակ տարբեր հեռուստաընկերություններից ստացել եմ առաջարկներ, բայց մերժել եմ: Հիմա շատ եմ ստանում նաև գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ: Ինձ փորձ է պետք, ինչն արդեն ձեռք եմ բերում սերիալում:

-Ի՞նչ բարդություններ կան դերասանի աշխատանքում: Ինչպե՞ս եք դրանք հաղթահարում:

-Այն, որ դու ոչ թե դու ես, այլ դառնում ես ուրիշ մարդ: Իրականում պետք է ոչ թե խաղաս, այլ հասկանաս կերպարդ, զգաս այն և ապրես: Հենց դա էլ փորձում եմ անել:

-Ակտիվ եք ակումբային համերգներում: Իսկ ո՞րն է տեսահոլովակների քչության պատճառը:

-Վաղուց է՝ մշտական ակումբային համերգներ չեմ տալիս: Չգիտեմ՝ ո՞ր չափանիշներով են տեսահոլովակներս քիչ կամ շատ, բայց տեսահոլովակ ունենում է այն երգս, որի վրա պատկերացնում եմ ինչ-որ բան ու փորձում եմ իրականացնել:

-Այս շրջանում միայն սերիալո՞վ եք զբաղված:

-Գրաֆիկս շատ խիտ է՝ սերիալի նկարահանումներ, ձայնագրություններ, շատ շուտով կներկայացնեմ նոր տեսահոլովակ, որը նկարահանել եմ հեղինակային երգերիցս մեկի հիման վրա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին