▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ջիգարխանյանն իր ողջ ունեցվածքը կտակում է իրենից 44 տարի երիտասարդ կնոջը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը «Մոսկովսկի կոմսոմոլեցին» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ իր ողջ ունեցվածքը թողնում է իրենցի 44 տարի  երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայաին:

«Ես ուզում եմ, որ իմ տունն ու բնակարանը մնան նրան, քանի որ Վիտալինան ինձ շատ լավ օրեր է նվիրել: Դա միայն ունեցվածքի հարց չէ: Ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում, քանի որ Վիտալինան ինձ այնքան շատ լավ օրեր է նվիրել, որ ես ուզում են նրան շնորհակալություն հայտնել դրա համար»,-նշել է դերասանը:

Ջիգարխանյանի խոսքով՝ Վիտալինան «25 տարեկան է ( չնայած անձնագրով 36- է, իսկ ինքն էլ՝ 80)»:

Դերասանը նշել է, որ ինքը չի զգում այն տարիքային տարբերությունը, որն առկա է իր ու Վիտալինայի միջև:

«է՝ շա՞տ է: Իսկ դա լա՞վ է: Չգիտեմ: Բայց դա ասես կյանքի համեղ պատառ լինի: .Ես լրիվ անկեղծ կլինեմ՝ ոչ մի հաշվարկ այստեղ չկա: Ամեն ինչ լավ կլինի»:

Հիշեցնենք, որ դերասան Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել էՎիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայաի հետ։ Զույգը մտերիմների ընկերակցությամբ օրինականացրել է հարաբերությունները ՔԿԱԳ-ում:

Նշենք, որ  Արմեն Ջիգարխանյանն շաբաթ օրը վերակենդանացման բաժանմունքում էր հայտնվել սրտի կաթվածի կասկածանքով, սակայն այս ախտորոշումը չէր հաստատվել: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին