▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ լռելն անիմաստ է. Աննա Գրիգորյանը բացահայտում է, թե ինչու այլևս չի խաղում «Դոմինո»-ում

 

Մոդել, դերասանուհի Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է կատարել` հայտնելով, որ այլևս չի նկրահանվելու «Դոմինո» սիթքոմում:

«Հարգելի հեռուստադիտողներ և «Դոմինո» սիտքոմի երկրպագուներ, ի պատասխան ձեր բազմաթիվ նամակների՝ տեղեկացնում եմ, որ ես այլևս նախագծում չեմ: 
Սիտքոմում չլինելու պատճառները շատ կարող են լինել, քանի որ ինչպես փորձն է ցույց տալիս, դերասանները տարբեր նախագծերից դուրս են մնում ամենաանհեթեթ պատճառաբանություններով, ինչ-որ տեղ նաև քմահաճույքով: 

Սա խորքային խնդիր է, որին առնչվում են և դեռ առնչվելու են բազմաթիվ արտիստներ, ուղղակի ոչ բոլորն են բարձրաձայնում այդ մասին, քանի որ շուկան փոքր է, բոլորը բոլորին ծանոթ, և հավանականությունը շատ փոքր է, որ իր իրավունքները գիտակցող և պաշտպանող արտիստի հետ խոշոր ընկերությունները կցանկանան աշխատել:

Ես այդ արտիստներին էլ եմ հասկանում, քանի որ ոչ վաղ անցյալում ինքս հայտնվել եմ նման վիճակում: Ուղղակի գալիս է մի պահ, երբ լռելն անիմաստ է և պետք է պարզ ու հստակ ցույց տալ այն, ինչ իրական է՝ առանց էմոցիաների և չափազանցությունների»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին