▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիպիլի անակնկալն Օրրանի երեխաներին

Պոլսահայ երգչուհի Սիպիլը, ով արդեն մեկ ամիս է, ինչ գտնվում է Հայաստանում, այսօր այցելել է «Օրրան» բարեգործական կենտրոն: Իր հայերեն երգեցողությամբ ոչ միայն հայ, այլև թուրք հանդիսատեսին հուզող Սիպիլը Հայաստանում գտնվելու ժամանակ միշտ մտածել է Օրրանի երեխաներին այցելելու մասին,սակայն որոշակի հանգամանքեր խանգարում էին: Այս անգամ, սակայն, երգչուհին իրականացրեց իր վաղեմի ցանկությունը:

Երգչուհու այցից ոգևորված երեխաները նրան անակնկալ մատուցեցին՝ նրա երգացանկից կատարելով «Գետաշեն» և «Արագիլ» հայտնի երգերը, ապա երգչուհուն նվիրեցին իրենց իսկ ձեռքով պատրաստված հուշանվեր: Սիպիլն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Օրրանի երեխաներին նման ջերմ ընդունելության համար՝ նրանց համար կատարելով հայտնի «Կիլիկիա» երգը:

72157666023846845

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին