Արդեն տեղեկացրել ենք, որ պոլսահայ երգչուհի Սիպիլը, ով արդեն մեկ ամիս է, ինչ գտնվում է Հայաստանում, իրականացրել է իր վաղեմի ցանկությունն՝ այցելել է «Օրրան» բարեգործական կենտրոն:
Երգչուհու այցից ոգևորված երեխաները նրան անակնկալ են մատուցել՝ նրա երգացանկից կատարելով հայտնի երգեր, իսկ «Գետաշեն» երգը Սիպիլն ու «Օրրան»-ի սաները կատարել են միասին:
Լուսանկարում՝ պոլսահայ երգչուհի Սիպիլը և «Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը