▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայելում եմ յուրաքանչյուր տարիքը ու կցանկանամ երկար ապրել. Արմուշը տոնում է ծննդյան 39-ամյակը

Life.panorama.am-ը գրում է.

Մարտի 18-ը հումորիստ, դերասան Արման Խաչատրյանի՝ Արմուշի համար տոնական է, այսօր նա տոնում է ծննդյան 39-ամյակը: Մինչ երեկոյան օրվա հերոսը կվայելի ընկերների կազմակերպած անակնկալը, նա զրուցել է Life.panorama.am-ի հետ:

«Տոնական օրս սկսվել է դեռ կեսգիշերից. երեկ նկարահանումների էի, բայց այդ ընթացքում կինս Արամ MP3-ի եւ նրա կնոջ հետ միասին հոգ էին տարել, որպեսզի ծննդյանս օրը ուրախ ու անակնկալներով մեկնարկի, նրանք մեր տանը տոնական տորթով ու խմիչքով ինձ էին սպասում: Հավատացեք՝ շատ հաճելի էր, երբ հոգնած տուն գնացի ու տեսա, որ իմ շատ հարազատ մարդիկ մտածել էին, թե ինչպես ուրախացնեն ինձ. այդպես մինչ ուշ գիշեր նշել ենք ծննդյանս մեկնարկը»,- պատմեց Արմուշն ու նկատեց, որ այսօր կրկին ընկերների անակնկալներից խուսափել չի կարողացել.

«Այսօր որոշել էի հանգստանալ, ոչ մի խնջույք չկազմակերպել, բայց ինձ բախտ է վիճակվել լավ ընկերներ ունենալ, ովքեր ասացին՝ «Քո գործը չէ, մենք այսօր կանհանգստացնենք քեզ»: Այնպես որ, սպասում եմ օրվա հաճելի շարունակությանը»:

Արմուշի կինը՝ Լուսինեն, իր անակնկալը դեռ չէր մատուցել ամուսնուն, իսկ ավագ որդին՝ Դանին այսօր հայրիկին ջերմ համբույրներով է արթնացրել եւ մեծ տղայի նման բարեմաղթանքներ հղել հայրիկին:

Տարիների գումարից Արմուշը չի վախենում.

«Տարիների գումարից չեմ վախենում, շատ լավ է, որ մեծանում ենք, նշանակում է՝ ապրում ենք: Ես վայելում եմ յուրաքանչյուր տարիքը ու շատ կցանկանամ շատ երկար ապրել»:

Մեր այն նկատառմանը, թե ո՞րն է Արմուշի՝ մշտապես երիտասրադ մնալու գաղտնիքը, քանի որ արտաքնապես նա շատ ավելի երիտասրադ է երեւում, հոբելյարը պատասխանեց.

«Այո, ինձ բոլորն են ասում, որ տարիքիցս ավելի երիտասարդ եմ երեւում, դրա գաղտնիքն ապրելակերպն ու գեներն են: Հայրս էլ է երիտասարդ երեւում, բայց ես էլ փորձում եմ իմ վարած կյանքվ պահպանել երիտասարդությունս: »:

Այս թեմայի շուրջ Արմուշը նկատեց, որ ինքն էլ շատերի նման հանգամանքների բերումով կարող է տխրել, բայց դա կարող է տեսնել միայն կինը.

«Ես էլ սովորական մարդ եմ եւ կարող են ստեղծվել իրավիճակներ, որոնք ազդեն իմ տրամադրության վրա, բայց դա բացի կնոջիցս ոչ մեկին ցույց չեմ տա: Առհասարակ տեսակով ուրախ մարդ եմ, եթե մենք մեզ ուրախ չպահենք, ուրեմն շատ առիթներ կունենանք տխրելու, բայց քանի որ կյանքը մեկ անգամ է տրվում, անգամ վատ իրավիճակում պետք է գտնել դրականը եւ ուրախանալ»,- նկատեց  հոբելյարը:

Առավել մանրամասն՝սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին