▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի պահ անգամ չեմ մտածել, որ արվամոլի եմ մարմնավորելու. Արմուշ

Life.panorama.am-ը  գրում է. Եվս մի քանի օր և «Քարե դարդ» սիթքոմը եթերում կլինի, իսկ մինչ սիթքոմի հեռարձակումը կայքը զրուցել է դերասան, հումորիստ Արման Խաչատրյանի, նույն ինքը՝ «Վիտամինցի» Արմուշի հետ, ով իր յուրօրինակ դերն ունի սպասվելիք «Քարե դարդ» սիթքոմում:

«Այս օրերին զբաղված ենք «Քարե դարդ» սիթքոմի նկարահանումներով: «Քարե դարդը» շատ հետաքրքիր գաղափար ունի իր մեջ, այս սիթքոմի միջոցով հեռուստադիտողը հնարավորություն կունենա վիզուալ կերպով կարճ ժամանակով տեղափոխվել քարե դար: Սիթքոմի հիմնական գաղափարը նրանում է, որ մեր օրերի «քուչի լավ ախպերներից» մեկը խուսափելու համար իր պարտքերից, ճանապարհներ փնտրելով՝ ընկերոջ անսարք ժամանակի մեքենայով ընկնում է քարե դար, որտեղից էլ սկսում են հետաքրքիր զարգացումները»,- պատմել է Արմուշը:

Նոր սիթքոմում իր կերպարի մասին խոսելիս՝ Արմուշը նշել է.

«Իմ հերոսն ամուսնացել է ցեղապետի աղջկա հետ, և չնայած նա այնքան էլ լավ հոգ չի տանում իր ընտանիքի մասին, շատ վատ որսորդ է, բայց շատ բարի և միամիտ է, հենց իմ հերոսի լավ արժանիքների համար էլ ցեղապետի աղջիկը, հաշվի չառնելով հոր կարծիքը, ամուսնացել է նրա հետ»:

Խոսելով վերջերս մեծ էկրաններ բարձրացած «Սիրո գործակից» կատագերկական ֆիլմից, որտեղ դերասանը մարմնավորում է արվամոլի, և հետաքրքրվելով, թե ի՞նչ արձագանքներ է ունեցել իր այս դերը, Արմուշը նշել է.

«Այս ֆիլմում իմ դերի հետ կապված միայն լավ խոսքեր եմ լսել: Պետք է նկատեմ, որ այս կերպարի համար առաջարկը շատ հանգիստ եմ ընդունել: Առհասարակ, ինձ համար վատ դեր չկա, կան վատ դերասաններ, իսկ ես մի պահ անգամ չեմ մտածել, որ արվամոլի եմ մարմնավորելու, ես փորձել եմ կերպար ստանալ: Ես մտածում եմ, թե ինչպես իմ  կերպարով մարդկանց ուրախացնեմ, որովհետև մարդ, երբ ֆիլմ դիտելիս ուղղակի ծիծաղում է, ուրեմն այդ մի քանի րոպեն նա արդեն փրկված է իր առօրյա հոգսերից: Ես չեմ մտածում այն մարդկանց մասին, ովքեր նույն իրենց մակարդակի  ընկերների հետ կարող են քննարկել, թե  վայ, Արմուշն արվամոլի դեր է կատարել, այդ խոսակցությունները ինձ չեն էլ հասնում, դրանք մնում են իրենց մեջ, ուստի ինձ հետաքրիքր էլ չեն»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին