▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ընտրեի՝ մնալ Հայաստանո՞ւմ, թե՞ գնալ, ընտրեցի մնալը. Դավիթ Մարդյան

Blognews.am-ը գրում է.

Տևական դադարից հետո դերասան Դավիթ Մարդյանը կրկին էկրաններին կլինի։ Նա նկարահանվում է «ATV» հեռուստաընկերության «Աբելի քույրը» հեռուստասերիալում։ BlogNews-ը Դավթի հետ զրուցել է դադարից հետո նոր աշխատանքի, կյանքի այս փուլի և ընտանեկան կյանքի մասին։


-Դավիթ, «Հարազատ թշնամու» ավարտից հետո սերիալում չեք նկարահանվել։ Սա մտածվա՞ծ դադար էր, թե ուղղակի համապատասխան առաջարկներ չկային։

- Այս ընթաքում Ռուսաստանում էի, որտեղ մեր հայրենակիցները սիրողական սերիալ էին նկարահանում, ազատ ժամանակ պարապ չմնալու համար մի քանի սերիայում նկարահանվեցի, սակայն դերասանի հիմնական աշխատանք, որպես այդպիսին, չեմ ունեցել։

Դադարը ծրագրված չէր։ Կարծում եմ՝ ինչ լինում է, լինում է դեպի լավը։ Գուցե լավ էր այս դադարը, քանի որ 4 տարի անընդմեջ էկրաններին էի եղել, և հանդիսատեսը պետք է մի քիչ հանգստանար։

Չգիտեի, որ ինձ այդքան սիրում են:) Այս ընթացքում շատ են զանգել հարցազրույցների համար, ուղղակի ես էությամբ այնպիսի մարդ եմ, որ չեմ սիրում հաճախ ուշադրության կենտրոնում լինել։ Հասկանում եմ, որ դա համատեղելի չէ իմ աշխատանքի հետ, քանի որ  դերասանները պետք է շատ հարցազրույցներ տան, ուշադրության կենտրոնում լինեն, բայց այդպիսին եմ։

-Ի՞նչ կերպարով եք ներկայանալու «Աբելի քույրը» հեռուստասերիալում։

-Առաջին անգամ ֆիլմում ներկայանալու եմ զինվորի կերպարով։ Կերպարս դրական, հայրենասեր, ընկերասեր տղա է։ Նկարահանման մեկ օր եմ դեռ ունեցել, հավանաբար, շաբաթվա վերջին արդեն իմ մասնակցությամբ սերիաները եթեր կհեռարձակվեն։

 -Մեր նախորդ զրույցում Ձեզ համար էլ դեռ հստակ չէր՝ կմնաք Հայաստանում և կշարունակեք նկարահանվե՞լ, թե՞ կմեկնեք Մոսկվա։ Այս ընթացքում արդեն մեկնել էիք Ռուսաստան՝ ոսկերչություն սովորելու։ Ինչո՞ւ ոսկերչություն։

-Տարիքով մեծ դերասանները հաճախ ասում են, որ դերասանությունը փեշակ չէ։ Ես որոշել էի փեշակ ունենալ։ Իմ պապը, պապու պապը որսկերիչ են եղել։ Երազումս էլ տեսա, որ պապս ասում է՝ քեզ մոտ կստացվի, ոսկերչություն  սովորիր։ Ես սնահավատ չեմ, ուղղակի մեկ-մեկ հավատում եմ երազի տեսքով մարգարեություններին։ Մոտ 2 ամիս եմ սովորել ոսկերչություն, եթե մի քանի ամիս էլ մնայի, սկսնակների մեջ բարձրակարգ ոսկերիչ կլինեի։ Թող գլուխ գովել չստացվի, բայց ինձ մոտ լավ էր ստացվում։

-Փաստորեն, Ձեզ համար ամեն բան հստակացել էր, սակայն այս առաջարկը փոխեց ծրագրերը։ Սա վերջին շրջանի առաջի՞ն առաջարկն էր։

-Այո և ինձ համար շատ անսպասելի էր։ Ես Ռուսաստանից վերադարձա Հայաստան՝ փաստաթղթերիս հետ կապված հարցերը կարգավորելու և կրկին մեկնելու համար։ Երկրորդ օրն ինձ զանգեց իմ ընկեր Կարո Հովհաննիսյանն ու ասաց, որ նման առաջարկ ունեմ, կապվեմ թիմի հետ։ Առաջարկը քննարկելուց հետո որոշեցի ընտրել հայրենիքումս մնալու տարբերակը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին