▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքսիմ Գալկինին շտապ հիվանդանոց են տեղափոխել

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտնի ռուս հումորիստ, հեռուստահաղորդավար և դերասան Մաքսիմ Գալկինին շտապ տեղափոխել են Մոսկվայի էլիտար հիվանդանոցներից մեկը: Պատճառը՝ որովայնի շրջանում սուր ցավերն են: Ինչպես հայտնի է դարձել ռուսական լրատվամիջոցներից մեկին՝ Գալկինի մոտ բժիշկներն ախտորոշել են կույրաղիքի սուր բորբոքում:

«Հիվանդը բողոքում էր որովայնի շրջանում եղած սուր ցավերից: Հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո բժիշկները ցավազրկող ներարկեցին նրան, ինչից հետո Մաքսիմ Գալկինին տեղափոխեցին հիվանդանոցի VIP սրահ՝ հետազոտման համար»,- լրագրողներին հայտնել է տվյալ հիվանդանոցի աշխատակիցներից մեկը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին