▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ MP3-ը տեղափոխում է մենահամերգի օրը

Սիրելի՛ հայրենակիցներ,


Ընթերցելով ապրիլի 7-ին կայանալիք համերգն անցկացնելու և համերգի ողջ հասույթը բանակին փոխանցելու վերաբերյալ իմ կողմից կատարված գրառման տակ թողնված մեկնաբանությունները՝ հասկացա, որ հանրության մի մասը դեմ է նման իրադրությունում համերգը կայանալուն:

Պիտի անկեղծ լինեմ ու նշեմ, որ ինձ համար նույնպես շատ դժվար է եղել նման որոշում կայացնելը և նման ծանր հոգեվիճակով ելույթ ունենալը, որի միակ շարժառիթը եղել է հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը, իսկ նպատակը՝ որևէ կերպ մեր բանակին սատար կանգնելը:

Հարգելով հանրության կարծիքը՝ մենահամերգս տեղափոխում եմ մեր բանակի կրկնակի հաղթանակը տոնելու օրը:

Իսկ նպատակը մնալու է նույնը՝ համերգի ողջ հասույթը փոխանցել ԼՂՀ Պաշտպանության Բանակին:
Փա՛ռք Հայոց Բանակին և Հայ Զինվորին:


Արամ MP3

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին