▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարդաշյան քույրերը խնդրում են աղոթել Հայաստանի համար

Հայազգի քույրեր Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյաններն  իրենց միկրոբլոգերում Հայաստանի համար աղոթելու կոչերով են հանդես եկել:

Քիմ Քարդաշյանը հայոց բանակի  լուսանկար է տեղադրել` տանկով, ուղղաթիռներով, և դրան կից գրել հետևյալը.

«Աղոթում եմ Հայաստանում գտնվողների և աշխարհի բոլոր մարդկանց համար»:

Իր հերթին Քլոե  Քարդաշյանն Արցախի դրոշով լուսանկար է տեղադրել և գրել.

«Աղոթենք Հայաստանի համար: Աղոթենք խաղաղության համար: Աղոթենք մեր աշխարհի համար: Թող Աստված լսի մեր աղոթքները»:

Քորթնի Քարդաշյանն լուսանկար  է չի տեղադրել, սակայն  նույնպես խնդրել է աղոթել Հայաստանի համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին