▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենիքից անհնար է նեղանալ, նեղանում են ուրիշ երևույթներից. Արտավազդ Ամիրյան

Life.panorama.am-ը գրում է.

Արցախյան քառօրյա պատերազմը գրավեց ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի հայերի ուշադրությունը: Մասնավորապես ԱՄՆ-ի հայ համայնքը վերջին օրերին ակտիվորեն արտահայտում է իր բողոքն ու Արցախի համար խաղաղություն պահանջում՝ այդպիսով կենտրոնացնելով ոչ միայն իշխանությունների, միջազգային հանրության, այլեւ օտարազգիների ուշադրությունը:

Life.panorama.am-ի հետ զրույցում հաղորդավար, պրոդյուսեր Արտավազդ Ամիրյանը, ով բոլորովին վերջերս է ընտանիքի հետ միասին տեղափոխվել ԱՄՆ, պատմեց, որ Միացյալ նահանգների հայ համայնքն այսօր ավելի քան համախմբված է.

«Այստեղի Հայ համայնքը թերեւս ամենաակտիվներից է և հենց առաջին իսկ օրվանից իրենց ձայնը բարձրացրեցին ցույցերի ու մոմավառությունների տեսքով, որոնք կազմակերպվում էին միաժամանակ տարբեր վայրերում։ Ինչպես ես, դուք և շատերը նկատեցինք՝ այս օրերի ընթացքում աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են ցույցեր և բողոքի ակցիաներ ու վստահ եմ, որ մեզ, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին արդեն իսկ հաջողվել է ձայն բարձրացնել և կարծում եմ մենք համոզելու խնդիր ու կարիք չունենք, մենք պարզապես փաստն ենք արձանագրում և քաղաքակիրթ երկրներին արդեն իսկ պարզ է ամեն բան»,- նշեց Արտավազդն ու նկատեց, որ ինքն ու իր ընտանիքը հեռվից հեռու հետեւում են Հայաստանում կատարվող յուրաքանչյուր իրադարձությանն ու հպարտանում աշխարհով մեկ սփռված հայերի համախմբվածությամբ:

Հայերի միասնականությունն Արտավազդ Ամիրյանին չի զարմարցրել.

«Գիտեք, կարծում եմ նման միագաղափար և միասնական ժողովրդի կողմից սպասելի է ամեն ինչ ու այո, հատկապես նման պահերին շատ ակներև է այդ միասնականությունը, միասին լինելն ու համախմբվելը։ Եվ նման պահերին մեր երկրին, մեր ժողովրդին, մեր այն հերոս տղաներին, ովքեր այսօր սահմանին են և իրենց կյանքի գնով մեզ ապրելու հնարավորություն են տալիս՝ անհրաժեշտ է հայ ազգի այսպիսի միասնությունը։ Էդպես եղել է, կա և լինելու է միշտ»,- նշեց նա։

Արտավազդ Ամիրյանն իր իսկ օրինակով շեշտեց, որ Հայաստանից հեռու ապրող հայերը երբեք չեն մտածում հայրենիքից նեղանալու մասին.

«Եվ մի բան էլ՝ այն մարդիկ, ովքեր երկրից ժամանակավոր բացակայում են, վստահ կարող եմ ասել որ ոչ ոք նեղացած չէ մեր հայրենիքից, հայրենիքից անհնար է նեղանալ, նեղանում են ուրիշ երևույթներից»,- նկատեց Արտավազդն ու հավելեց.

«Այո, այստեղ բնակվող յուրաքանչյուր հայ մարդ, իր հնարավորությունների սահմաններում անում է ամեն բան թեկուզ իր մի փոքրիկ լուման ներդնելու հայրենիք սահմանների անսասանության համար, զոհված հերոսների ընտանիքներին սատարելու ու նրանց կողքին լինելու համար»։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին