▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանցային միջոցառումների, համերգի մասին խոսելն ավելորդ է․ Քրիստինե Պեպելյան

Life.panorama.am-ը գրում է.

«Ես հետաձգել եմ իմ համերգը, հետագայում պարզ կդառնա, թե երբ է հնարավոր այն կազմակերպել՝ միգուցե աշնանը, միգուցե ձմռանը։ Ես հիմա հստակ չեմ որոշել, վերադարձել եմ Հայաստան հասկանալու համար, թե ինչքան պետք է սպասենք, որ խաղաղվի վիճակը, հանգստանա ու նոր 3-րդ, 4-րդ 5-րդ պլանում կմտածենք համերգ անել, թե ոչ»,-Life.panorama.am-ի հետ զրուցում ասաց երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների պատճառով Քրիստինե Պեպելյանն անհայտ ժամկետով հետաձգեց ապրիլի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք իր համերգը:

«Ես հասկանում եմ, որ այս կորուստներից հետո մենք դեռ երկար ժամանակ չենք ապաքինվելու, այսքան երեխեք, որ դեռ որոշ ժամանակ առաջ իրենց վերջին զանգն էին նշում, իսկ այսօր իրենց խունկն է ծխում։ Իրավիճակներ կան, որոնք սարսափելի են մեր ազգի համար»,-ասաց երգչուհին

Ի պատասխան Life.panorama.am-ի դիտարկմանը, թե անկախ պատերազմից ու հայկական կողմի կրած կորուստներից՝ որոշ երգիչներ, այնուամենայնիվ, չհետաձգեցին արտերկրում պլանավորած իրենց համերգները, ինչպես է ինքը գնահատում նրանց արարքը, Պեպելյանն ասաց. «Ամեն մարդ իր որոշման տերն է, ես չգիտեմ, ում համար որն է նորմալ, ինձ համար նորմալ էր չերգելը»։

Արամ MP3-ն ևս համերգ էր նախատեսել Երևանում, սկզբում նա հայտարարեց, որ համերգը կկայանա, և հասույթը կուղարկվի Արցախ, բայց հետո փոխեց նախնական որոշումն ու չեղարկեց համերգը։ Քրիստինե Պեպելյանից հետաքրքրվեցինք, արդյոք ճիշտ չէ՞ր իր՝ ԱՄՆ-ի համերգը կազմակերպելն ու հասույթը փոխանցել Արցախ։ Երգչուհին նշեց, որ նման տարբերակ մտքով անգամ չի անցել։ «Ունեցանք զոհեր, որոնց թվում տարեց մարդիկ ու դպրոցահասակ երեխա, նրանց համար եկեղեցիներում պատարագ էր մատուցվում, ինչը համատեղելի չէր լինի համերգի հետ, անգամ եթե որոշում ես համերգը չհետաձգել ու հասույթը տրամադրել բարեգործական նպատակով, նախ պետք էր կարողանալ ուժ գտնել ու բեմ բարձրանալ, ինչն անհնար էր, դրա համար նախընտրել եմ ընդհանրապես չերգել»։

Երգչուհին նշեց, որ այս պահին Հայաստանի տարածքում ևս որևէ համերգային ծրագիր չի նախատեսում․«Ոչ մի համերգի մասին հիմա խոսք չի կարող լինել, ժամանցային միջոցառումների մասին առհասարակ խոսելն ավելորդ է։ Երբ ճանաչված մարդիկ ասում են, որ ժողովրդի մի մասն են, ժողովուրդ է, որ մեզ դարձրել է այսպիսին, ինչն իրականում այդպես է, մենք ոչ մի բան ենք, եթե մարդիկ մեզ չսիրեն, չլսեն, չգնահատեն մեր աշխատանքը։ Բազմաթիվ զոհերից մի քանիսը, միգուցե շատերը ունեն իմ երգերի հետ կապված պատմություններ, ուրախություններ, երբ իմ երգերի տակ նշել են իրենց հարսանիքը, կնունքը, ծնունդը, միգուցե ես այն արտիստն եմ, որ որևէ կերպ կապված է նրանց ընտանիքի հետ, ես չեմ կարող հաշվի չառնել, որ ողբերգություն է մեր ազգի մեջ, ամեն ինչ դնել մի կողմ ու երգել։ Իմ թիմը հասկացավ ինձ, ինչի համար ես շատ ուրախ եմ, իրենք էլ հենց սկզբից կողմնակից էին համերգը հետաձգելու գաղափարին»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին