▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ մաղթում եմ, որ ապրեմ խաղաղ երկրում. Սոնա Մաթևոսյանի ծննդյան անակնկալներն ու ամենամեծ երազանքը

Ինքս ինձ մաղթում եմ, որ մի օր ապրեմ խաղաղ երկրում. Սոնա Մաթեւոսյանի ծննդյան անակնկալներն ու ամենամեծ երազանքը

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նշում է ծննդյան 27-րդ տարեդարձը:Life.panorama.am-ի հետ զրույցում օրվա հերոսուհին պատմել է կեսգիշերց սկսած անակնկալների մասին.

«Երբ անակնկալներ են մատուցում քեզ, հասկանում ես, որ կարեւոր ես ու սիրված, իսկ դա անգնահատելի է: Ուղիղ կեսգիշերին տոնական տորթով ու հրավառություններով ծնողներս ու քույրս շնորհավորեցին ինձ, իսկ 10 րոպե ուշացումով աղմուկով, երգելով ու պարելով ընկերներս եկան մեր տուն: Նրանք այնպես թակեցին մեր տան դուռը, որ նույնիսկ վախեցա: Այդպես ընտանիքիս ու ընկերներիս հետ միասին նշեցինք ծննդյանս մեկնարկը»,- պատմեց Սոնան՝ հավելելով, որ այսօր ոչ մի խնջույք չի պլանավորել.

«Այսօր աշխատում եմ, ներկայացում ունեմ ու հիմա էլ թատրոնում եմ գտնվում: Հաստատ գիտեմ, որ թատրոնի ընկերներս անակնկալ կպատրաստեն ինձ համար, իսկ թե հետո ինչ կլինի, դեռեւս չգիտեմ, ամեն դեպքում ոչ մի խնջույք չեմ կազմակերպել, բայց ես այնպիսի խենթ ընկերներ ունեմ, որ բոլոր ծրագրերս կարող են փոխվել նրանց ձեռքով»,- ծիծաղելով պատմեց 27-ամյա դերասանուհին:


Սոնա Մաթեւոսյանը նկատեց, որ այս տարի ծնողներին եւ քույրիկին անձամբ է հուշել, թե ինչ նվիրեն իրեն.

«Թերեւս միայն ընտանիքիս անդամներին կարող եմ ասել, թե ինչ եմ ուզում ինձ նվիրեն եւ արդեն հասցրել եմ ակնարկել, իսկ ընկերներիս եւ բարեկամներիս չեմ հուշում՝ թողնելով նրանց հայեցողությանը. գիտեմ՝ ինչ էլ նվիրեն, մեծ սիրով են նվիրելու»,- նկատեց նա:

Սոնա Մաթեւոսյանը մեծ երազանք ունի, որը հատկապես վերջին օրերից ելնելով՝ ամենաշատն է կարեւորում.

«Կարծում եմ՝ յուրաքանչյուրի համար իր ծննդյան օրը շատ կարեւոր եւ որոշ չափով կախարդական օր է. այդ օրը ինչ երազանք էլ մտապահես, անպայման կիրականանա, եթե իհարկե, այդ ցանկությունը կամ երազանքը քեզ իրավամբ պետք է, չէ որ շատ ժամանակ երազում ենք տարբեր բաների մասին՝ չգիտակցելով, որ դրանք մեզ պետք չէն: Այսօր ինքս ինձ մաղթում եմ, որ մի օր ապրեմ խաղաղ երկրում. Արցախում տեղի ունեցած վերջին դեպքերը բոլորիս համար այնքան ծանր էին, որ այսօրվա ամենամեծ երազանքս կապված է մեր ողջ հայ ազգի հետ: Իսկապես շատ-շատ եմ ուզում, որ էլ երբեք նման տխուր ու սարսափելի դեպքեր չկրկնվեն, եթե խաղաղություն լինի, ապա մնացած ամեն բան լավ կլինի»,- նշեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին