Երեկ՝ ապրիլի 24-ին, «Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Պարեր աստղերի հետ» նախագծի եզրափակիչ փուլի ընթացքում Գարիկ Մարտիրոսյանը, ով հանդիսանում է նախագծի հաղորդավարներից մեկը, խոսել է 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության մասին՝ ասելով, որ ապրիլի 24-ը բոլոր հայերի, այդ թվում նաև իր համար առանձնահատուկ օր է.
«Ոչ ոք չպետք է մոռանա ապրիլի 24-ը, որպեսզի ապագայում այդ ողբերգությունն այլևս չկրկնվի»,- իր խոսքում նշել է Գարիկ Մարտիրոսյանը: