Հաղորդավարուհի Մերի Շահինյանը ֆեյսբուքյան իր էջում փոխել է կարգավիճակը՝ նշելով, որ ամուսնացել է: Նա նաև գրառում է կատարել՝ հայտնելով, որ իրենց նորաստեղծ ընտանիքը սպասում է առաջնեկին: Հաղորդավարուհին մասնավորապես գրել է հետևյալը.
«Հարգելի ընկերներ,
Մեր ընտանիքի կյանքում նոր ու հրաշալի փուլ է սկսվում: Ես պատրաստվում եմ իմ առաջնեկի ծնունդին: Բոլոր գործառություներս ես արդեն փոխանցել եմ իմ կոլեգային՝ Հարութ Բերբերյանին, ով կղեկավարի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Խոստանում եմ հետծննդյան արձակուրդում երկար չմնալ եւ վերադառնալուն պես կտեղեկացնեմ Ձեզ:
Շնորհակալ եմ բոլորիդ արդյունավետ աշխատանքի համար:
Հավատացած եմ, որ մեր կառույցը եւ Դուք կշարունակեք Ձեր արդյունավետ գործակցությունը այս ժամանակահատվածում մեր բոլորի կողմից սիրելի կոլեգայի հետ:
Մինչ այդ դիտեք իմ հաղորդումները Արմենիա ՏՎ-ի եթերում, որպեսզի շատ չկարոտեք )
Հարգանքով՝ Մերի»