Հաղորդավարուհի Մերի Շահինյանը նշանածի հետ լուսանկար է հրապարակել: Լուսանկարն արվել է Ստամբուլում, որտեղ Մերի Շահինյանը՝ ստեղծագործական խմբի հետ այցելել էր «Կտոր M Հայաստան» հեռուստահաղորդման նկարահանումների նպատակով:
Նկարահանող խմբի հետ Ստամբուլում էր նաև Մերիի նշանածը՝ Գերմանիայում բնակվող երիտասարդ գործարար Արտաշես Մարգարյանը:
Ի դեպ, հենց այդ օրերին է Մերի Շահինյանը նշել ծննդյան 31-րդ տարեդարձը. նկարահանումից հետո՝ կեսգիշերին հյուրանոցում նշանածն ու ընկերները նրան անակնկալ են մատուցել ` հոբելյարին դիմավորելով տորթով` մոմերը վրան վառված:
Լուսանկարը՝ Դավիթ Գալստյանի