▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկը մեզ մոտ հյուրի կարգավիճակում էր. Վաչե Թովմասյանը՝ «Քարե դարդ»-ի մասին


Գարիկը մեզ մոտ հյուրի կարգավիճակում էր. Վաչե Թովմասյանը՝ «Քարե դարդ»-ի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Երեկ «Քարե դարդ»-ի հերթական սերիայի ժամանակ հեռուստադիտողները անակնկալ կերպով սիթքոմի շրջանակում տեսան դերասան, հումորիստ Գարիկ Պապոյանին: Հաճելի անակնկալից հետո «Քարե դարդ»-ի երկրպագուներին մի հարց է հետաքրքրում՝ արդյոք Գարիկն այսուհետ կհամալրի սիթքոմի հերոսների շարքը:

Այս թեմայի շուրջ կայքը զրուցել է «Քարե դարդ»-ի պրոդյուսեր եւ դերասան Վաչե Թովմասյանի հետ:

«Գարիկը մեզ մոտ հյուրի կարգավիճակում էր ու հետագա մյուս սերիաներում նա չի նկարահանվի, փոխարենը, մենք հաճախ կունենանք հայտնի հյուր-հերոսներ, ովքեր  տարբեր սերիաներում իրենց ներկայությամբ էլ ավելի կհետաքրքրացնեն սիթքոմը»,- նշեց Վաչեն:

Հարցին՝ նման աշխատելաոճը նոր հետաքրքրություն առաջացնելու, թե՞ հավելյալ վարկանիշ ձեռք բերելու նպատակ է հետապնդում, պրոդյուսերը պատասխանեց.

«Գիտեք, նման աշխատելաոճը հատուկ է սիթքոմներին: Արտասահմանյան սիթքոմներում եւս մենք կարող ենք տեսնել Բրիթնի Սփիրսին, Էնրիկե Իգլեսիասին, հայտնի «Friends»-ում մենք տեսել ենք Ջուլիա Ռոբերթսին, այսինքն՝ սա շատ նորմալ եւ ընդունված ձեւաչափ է, որը մենք էլ ենք ի սկզբանե գործածել: Մեր հետեւորդները կհիշեն, որ նախորդ եթերաշրջանում Արամեն եւս փոքրիկ դրվագով ներկայացավ, առաջիկայում էլ կլինեն շատ սիրված դեմքեր, որոնք սիթքոմին կապահովեն հավելյալ հետաքրքրություն»:

Որպես պրոդյուսեր՝ Վաչե Թովմասյանը նկատեց, որ նոր եթերաշրջանը նախորդից ավելի ջերմ է ընդունվել, պարզապես մարդկանց տրամադրությունն այնքան էլ բարձր չէ ժամանցային հաղորդումներին արձագանքելու համար:

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին