▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր մանրամասները Արսեն Սաֆարյանի և Ռուզաննա Անդրեասյանի դուետի մասին

Blognews.am-ը գրում է.

Կայքի հետ նախորդ զրույցում երգչուհի Ռուզաննա Անդրեասյանը պատմել էր իր և Արսեն Սաֆարյանի սպասվող դուետի մասին:

Երգը կոչվում է «Հավատա» , իսկ հեղինակը Ռուզաննա Անդրեասյան է. «Դեռ տարիներ առաջ Արսենի հետ ունեինք նման նպատակ միասին դուետ կատարելու,  դրանից հետո գրվեց երգը, գործիքավորումն արեց ամուսինս՝ Սերգեյ Հովհաննիսյանը, ձայնագրել է Արմեն Թառոյանը, կիթառ Կարո Սարաֆյան: Մեղեդային երգ է և կարելի է նվիրել բոլոր սիրահարներին»:

Ռուզաննայի հղիության պատճառով, տեսահոլովակի նկարահանումները հետաձգվեցին: Սա երգչուհու առաջին տեսահոլովակն է մայրանալուց հետո. «Տեսահոլովակը նկարահանել է Հրաչ Քեշիշյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իմ կերպարով զբաղվել են Արփինե Կոշտոյանը, ոճաբան Լիլիթ Հակոբյան, դիմահարդար Աշխեն Կոստանդյան, մոնտաժը Սուրեն Սարգսյան: Քանի որ երգի բովանդակությունը և սյուժեն հարմոնիկ առումով այնպես է, որ կերպարային փոփոխություններ չէի ուզում, Հրաչ Քեշիշյանը ինքը որոշեց տեսահոլովակի կերպարն՝ Արփինեն էլ դա ստացավ»:

Ռուզաննան նշում է, որ Արսեն Սաֆարյանի առաջարկով տեսահոլովակը նկարահանել է Հրաչ Քեշիշյանը, ում հետ աշխատելը պարզապես հաճույք էր. « Ես ծանոթ չէի Հրաչի հետ, չնայած ուրախ եմ, քանի որ հեշտ և լավ համագործակցություն ենք ունեցել: Տեսահոլովակն ավելի հոգևիճակ է, ավելի մինիմալիզմ ոճում: Գաղափարը հետևյալն է, երբ կա սերը, շուրջդ ոչինչ չես կարողանում նկատել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին