▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոն հաստատե՞լ է երկրորդ որդու լույս աշխարհ գալը


 

 

 

 

 

 

 

 

Սիրուշոն իր Instagram-ում հրապարակել է հեռուստատեսային պրոֆիլակտիկայի ժամանակ տեղադրվող տարբերանշանի (ГЦП) լուսանկարը: Այս ձևով երգչուհին, հավանաբար, ակնարկել է իր տևական դադարի մասին, որը, թերևս, պայմանավորված է նրա երկրորդ որդու լույս աշխարհ գալով: Հավելենք նաև, որ այս նույն լուսանկարը երգչուհին հրապարակել էր նաև իր և Լևոն Քոչարյանի առաջնեկի ծնվելուց հետո:

Հիշեցնենք, որ ըստ համացանցում հայտնված տեղեկությունների՝ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի երկրորդ որդին լույս աշխարհ է եկել Ֆրանսիայում, սակայն երգչուհու մենեջերը՝ Նունե Խուրշուդյանը, անդրադառնալով այս լուրերին, նշել էր, որ չի ցանկանում որևէ բան մեկնաբանել, քանի որ Սիրուշոն չի սիրում իր անձնական կյանքը հանրայնացնել:

Հիշեցնենք, որ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ավագ որդին՝ Ռոբերտը, ծնվել է 2014 թվականին՝ ԱՄՆ-ում:


 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին