▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Գրիգորյանը` իր և Հովհաննես Ազոյանի խմած լինելու և վերջինիս` մեքենայից «զրկվելու» մասին

Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ հայտնի դերասան Հովհաննես Ազոյանի «Lexus» մակնիշի մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ: ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո Հովհաննես Ազոյանին ենթարկել են բժշկական փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:

Asekose.am-ը փորձեց կապ հաստատել վերջինիս հետ՝ մեկնաբանություն ստանալու համար, սակայն Հովհաննես Ազոյանը հրաժարվեց խոսել՝ ասելով, որ մենք խանգարում ենք իրեն:

Կապ հաստատեցինք նաև դերասան Արսեն Գրիգորյանի հետ, ով Հովհաննեսի հետ եղել է նույն մեքենայում: Արսենն ասաց, որ վարորդը եղել է Հովհաննեսը, և որ իրենք հարբած չեն եղել, այլ՝ խմած:

«Ամեն բան եղել է օրենքի սահմաններում, պետավտոտեսուչը կանգնեցրել է մեզ և  ենթարկել վարչական տույժի: Ես ավտոմեքենա չեմ վարում, այդ իսկ պատճառով մնացած մանրամասները չեմ կարող ասել»,- մեզ հետ զրույցում նշեց Արսեն Գրիգորյանը:

Այն հարցին, թե դերասանները որտե՞ղ են եղել և ինչո՞ւ են առավոտյան վաղ խմել, Արսենն ասաց.

«Հինգշաբթին իմ ամենասիրելի օրերից մեկն է ու հինգշաբթի օրվանից հետո առավոտյան գնում էինք դեպի տուն: Այս պահին Հովհաննեսի մեքենան տուգանային հրապարակից դուրս է հանվել ու ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում»,- Asekose.am-ի հետ իր խոսքը եզրափակեց դերասան Արսեն Գրիգորյանը:

Ավելացնենք նաև, որ տվյալ միջադեպի վերաբերյալ լուրեր են շրջանառվում, որ այս ամենը տեղի է ունեցել ֆիլմի նկարահանման շրջանակներում:

Հեղինակ՝ Աննա Հարությունյան

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին