▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլու ջան, որ դու ամուսնացել ես, դեռ չի նշանակում, որ մենք մոռացել ենք քո անցյալը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Էս վերջին շրջանում, հատկապես ապրիլյան դեպքերից հետո, մեր աստղերը նոր հոսանքի մեջ ընկան: Նրանց մեջ չգիտես որտեղից առաջացավ աննկարագրելի մեծ սեր բանակի ու զինվորների հանդեպ: Մերկությունը ծածկվեց տարազով, իսկ անպատասխան սիրո մասին նյարդեր սղոցող երգերը դարձան «խրոխտ» ու հայրենասիրական:

Օրը մեկն իր պարտքն է համարում նոր տեսահոլովակ նկարել ու հիշեցնել, որ ինքը կա և բանակի կողքին է:

Տեսահոլովակների տարափը տեղաց մայիսի 28-ին: Բայց այդ բոլորի մեջ ամենաանտանելին Լիլուի տեսահոլովակն էր:
Նայում եմ Լիլուի նոր տեսահոլովակը ու չեմ կարողանում հասկանալ, թե ինչ կապ կա Լիլուի, Շառլ Ազնավուրի, Վազգեն Սարգսյանի և զինվորների միջև: Ինչ է ստացվում ամեն «դուրսընկած» իրեն իրավունք է վերապահում երգ երգել և այս տեսահոլովակում օգտագործել հայ ազգի համար սրբություն հանդիսացող մարդկանց սեփական PR-ի համար:

Լիլիու ջան, այն որ դու ամուսնացել ես և երեխայի ես սպասում,  դեռ չի նշանակում, որ մենք մոռացել ենք քո անցյալը և պետք է սկսենք քեզ սուրբ տարազով կին ընդունել: Ախր մի հատ պատկերացրեք, Լիլուն, փորիկն ու տարազը, ինչ կապ կա այս երեքի միջև, իհարկե, չկա:

Մտածում ես, որ որ տարազ են հագնում նախկին սկանդալներն ու անպարկեշտ արարքները մոռանում է հասարակությունը: Մի հատ խելքդ գլուխդ հավաքի, եթե իսկապես երգչուհի ես, զբաղվի քո գործով ու մի շահարկի զինվորին սեփական տեսահոլովակը կամ անձը հայտնի դարձնելու համար: Քո մերկ լուսանկարները, հարբած մեքենա վարելն ու ոստիկաններին հայհոյելը, դեբոշներ սարքելը բոլորս ենք տեսել ու լսել, բոլորս գիտենք ով ես դու, ու երբ հիմա քեզ հայկական լեռնաշխահում տարազը հագած տեսնում եմ նողկանք եմ ապրում: Հայ կինը քո դեմքը չունի, իսկ դու իրավունք չունես սրբություն համարվող այդ երեք (Շառլ Ազնավուր, Վազգեն Սարգսյան, զինվորներ) սինվոլների հետ մի տեսահոլովակում լինես:

Լիլիթ Վանեցյան

Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին