▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես քեզ հենց այսպիսին էի պատկերացնում. Էմմին հրապարակել է որդու լուսանկարը

Երգչուհի Էմմին իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է նրա 6 ամսական որդու` Դանիելի դեմքը։ Երգչուհին մինչ այս երբևէ անձամբ ցույց չէր տվել իր փոքրիկին։ Լուսանկարին կից նա գրել է.

«Ես քեզ հենց այսպիսին էի պատկերացնում: Մաման ու պապան ապրում են քո համար: Դու մեր կյանքի իմաստն ես: Շնորհավոր տոնդ Դանի: Շնորհավոր աշխարհի բոլոր երեխաների տոնը»:

Հիշեցնենք, որ երգչուհու առաջնեկը ծնվել է  նոյեմբերի 14-ին: Այս մասին հայտնել էր անձամբ երգչուհին՝ իր ֆեյսբուքյան էջում կատարելով հուզիչ գրառում՝ «Երբ երջանկությունը 3 կգ է»: Հիշեցնենք՝ երգչուհին որդի է ունեցել:

Հավելենք, որ Էմմին ամուսնացել է ամերիկաբնակ հայի հետ և տեղափոխվել է մշտական բնակության ԱՄՆ: Տևական ժամանակ երգչուհին չէր հայտնում իր ամուսնության մասին, ինչն արեց միայն որոշ ժամանակ անց: Էմմին նաև չի հրապարակում ամուսնու լուսանկարը` նշելով, որ վերջինս հանրային մարդ չէ և չի սիրում ավելորդ ուշադրություն իր անձի շուրջ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին