Blognews.am-ը գրում է, որ ներկա է գտնվել Աստղի Սաֆարյանի և Մեծ Հայքի Նարեկի՝ «Լավն ես» տեսահոլովակի նկարահանմանը:
«Ես ու Աստղիկը վաղուց միտք ունեինք միասին համագործակցելու, բայց քանի որ նա ապրում էր Իսպանիայում, ամեն ինչ ձգձգվում էր: Այս երգն աղջիկ-տղայի փոխհարաբերությունների և սիրո մասին է: Երգի իմ մասի բառերը գրել եմ ես, իր հատվածն՝ Աստղիկը: Կարծում եմ՝ բավականին լավ երգ է ստացվել»,-պատմել է Նարեկը:
Տեսահոլովակը մի քանի վայրում է նկարահանվելու, իսկ պրեմիերայի օրը դեռ հայտնի չէ. «Կարծում եմ մինչև սեպտեմբեր կլինի, քանի ես պետք է երկրից մեկնեմ, որտեղ էլ կնկարահանենք մեկ ուրիշ տեսահոլովակ: Այս տարի շատ նորություններ կլինեն ստեղծագործական առումով: Հուսով եմ՝ կստացվի նաև ձայնասկավառակ թողարկվել»:
Նարեկը կարծում է՝ սա այն տեսահոլովակներից կլինի, որ կտարբերի հայկական շոու բիզնեսի մնացած արված աշխատանքներից:
«Երգը ի սկզբանե գրվել էր Բարսելոնայում, հետո երբ եկա Երևան որոշեցինք համագործակցել Նարեկի հետ: Տվեցի նրան երգը լսեց և շատ հավանեց: Հետո հասկացանք, որ լավ կլինի որ միասին տեսահոլովակ ներկայացնենք»,- պատմել է Աստղիկը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում