▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստղիկ Սաֆարյանը՝ Նարեկ Պետրոսյանի հետ զուգերգի և ֆոտոմոդելային կարիերայի մասին

Life.panorama.am-ը գրում է

Օրերս երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ու ռեփեր Նարեկ Պետրոսյանն իրենց երկրպագուներին ներկայացրին տեսանյութ՝ ակնարկելով, որ այս պահին նրանք նոր համագործակցությամբ են զբաղված: Կայքը Աստղիկ Սաֆարյանից հետաքրքրվել է նոր դուետի մանրամասներով ու առաջիկա այլ ծրագրերով:

«Օրեր առաջ Նարեկ Պետրոսյանի հետ (ՄԵԾ ՀԱՅՔ) համատեղ նոր ստեղծագործություն ենք ձայնագրել, որն ըստ էության նոր համագործակցություն է` դուետ  Նարեկի հետ։ Առհասարակ դուետներ շատ քիչ եմ անում, քանի որ միշտ զգուշորեն եմ վերաբերվել այս հարցին և դուետի գործընկերոջ ընտրությանը, բայց Նարեկի դեպքում այլ էր, քանի որ միշտ սիրել և գնահատել եմ այն որակյալ երաժշտությունը, որ ներկայացնում է Նարեկը։ Ինձ համար հաճելի էր աշխատել նրա հետ և առնչվել նրա բարձր պրոֆեսիոնալիզմի հետ։ Երգի վերնագիրը դեռ թողնենք գաղտնի, բայց մանրամասնելով տեղեկացնեմ, որ երգի երաժշտության և խոսքերի հեղինակը ինքս եմ գրել, իսկ Նարեկի հատվածի հեղինակը բնականաբար նա է։ Երգի երաժշտական պրոդյուսինգը ամբողջությամբ արվել է Նարեկի և «Play Back Production» -ի կողմից, իհարկե, համատեղ համաձայնեցնելով բոլոր երաժշտական  գաղափարները,- նշեց նա ու ավելացրեց.

«Առաջին իսկ վայրկյանից, երբ լսեց երգիս  ամենասկզբնական տարբերակը, Նարեկն իսկապես սրտանց ներդրվեց գործին, ինչի համար իհարկե շնորհակալ եմ նրան և «Play Back Production»-ի բոլոր տղաներին։ Չեմ ցանկանում ավել մանրամասնել, միայն կասեմ, որ մեր նոր համագործակցությունը շատ հետաքրքիր աշխատանք է ստացվել, ինքս էլ անհամբեր սպասում եմ, թե երբ եմ այն հանձելու իմ լսարանի դատին»։ 

Մեր նկատառմանը, թե ինչո՞վ էր երգչուհին զբաղված վերջին ամիսներին, քանի որ հանդիսատեսն արդեն իսկ զգում էր նրա համեմատաբար պասիվ լինելը, Աստղիկը նշեց.

«Անչափ հաճելի է և պարտավորեցնող,  երբ գիտեմ, որ իմ երկրպագուները միշտ սպասում են ինձանից  աշխատանքային նորությունների։ Հենց դա էլ ինձ ստիպում է միշտ աշխատել ավելի շատ։ Նրանց սպասումներն իմ գլխավոր ոգեշնչման աղբյուրն են։ Փակագծերը չբացելով՝ կասեմ, որ այժմ աշխատում եմ իմ կողմից ծրագրված մի մեծ պրոյեկտի իրականացման վրա, որը կապված է իմ գործունեության 10-ամյակի հետ,  որի արդյունքը հուսով եմ կգոհացնի իմ լսարանի բոլոր սպասումները»։ 

Ինչպես շատերը գիտեն՝ ամիսներ առաջ Աստղիկ Սաֆարյանը կրկին Իսպանիա մեկնեց եւ այդ անգամ այնտեղ գտնվելու օրերին ավելի շատ զբաղվեց ֆոտոմոդելի աշխատանքով: Պարզվում է՝ այդ ոլորտում եւս Աստղիկը մեծ ծրագրեր ունի.

«Իսպանացի լուսանկարիչների կողմից կան  համագործակցության նորանոր առաջարկներ աշխատել որպես ֆոտոմոդել, ինչպես նաև վերջերս զրուցում էի իտալացի պրոֆեսիոնալ լուսանկարիչ ընկերներիցս մեկի հետ, ով մեծ ցանկություն հայտնեց համագործակցելու և առաջարկեց ֆոտոշարք իրականացնել Միլան քաղաքում։ Ինչպես միշտ աշխատանքս շատ է, իսկ ժամանակը՝ միշտ քիչ»,- նկատեց արդեն նաեւ ֆոտոմոդել երգչուհին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին