▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես ընդունեցին Արմինե Պողոսյանին նրա ամուսնու երեխաները. դերասանուհին ԱՄՆ-ում է

Արդեն տևական ժամանակ է, ինչ օվկիանոսն այլևս չի բաժանում դերասանուհի Արմինե Պողոսյանին և նրա ամուսնուն` գործարար Խաչիկ Թիթիզյանին: Ներկայումս  դերասանուհին իր հանգիստն է վայելում ԱՄՆ-ում, որտեղ էլ բնակվում է նրա ամուսինը:

«Արդեն մեկ ամիս է, ինչ Միացյալ Նահանգներում եմ: Սա իմ երկրորդ այցելությունն է ԱՄՆ: Մինչ այդ Համազգային թատրոնի հետ էի այստեղ եղել` հյուրախաղերի, իսկ հիմա` ամուսնուս հետ»,-Asekose.am-ին ասաց Արմինե Պողոսյանը:

Դերասանուհու խոսքով` ԱՄՆ-ում բավական հագեցած և հետաքիքիր օրեր է անցկացնում և իր համար բացահայտում է Կալիֆորնիայի տեսարժան վայրերը:

«Այստեղ ինձ դուր եկավ հատկապես Հոլիվուդի Փառքի փողոցը: Սիրում եմ այցելել թանգարաններ, հատկապես` Մադամ Տյուսոյինը, ուր քեզ զգում ես կինոյի աշխարհում, այսինքն` ինձ հարազատ վայրում: Օրերս Դոլբի թատրոնում կայացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր, հարյուրավոր ֆիլմերի հեղինակ Ջորջ Ուիլթոյի երեկոն, որտեղ հավաքվել էին երաժիշտներ, արվեստի բնագավառի ճանաչված մարդիկ: Կարմիր գորգի վրա դերասաններին տեսնելն ինձ համար մեծ երջանկություն էր, մանավանդ` Սպիլբերգին տեսնելը:  Մեծ երջանկություն ապրեցի»:

Արմինե Պողոսյանն անդրադարձավ նաև ամուսնու ընտանիքի անդամներին, մասնավորապես` նրա երեխաներին տեսնելուն.

«Ես նոր չէ, որ ծանոթանում եմ Խաչիկի ընտանիքի անդամների հետ, հրաշալի երեխաներ և հարազատներ ունի, ովքեր ինձ շատ լավ ընդունեցին: Շատ ուրախ եմ, որ նրանց ընտանիքի մի մասն եմ կազմում»:

Զրույցի վերջում դերասանուհին հավելեց, որ Հայաստան է վերադառնալու  օգոստոսի 9-ին:

Կարդացեք նաև` Սե՞ր, թե՞ շահ. ինչո՞ւ Արմինե Պողոսյանն ամուսնացավ իրենից 28 տարով մեծ տղամարդու հետ

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին