▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ եմ ցանկանում, որ չգնանք ու մշտական այստեղ մնանք. Ալեքսանդր Բաբասյան

 

 

 

 

 

 

 

 

 

Life.Panorama.am-ը գրում է. Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ դերասան Ալեքսանդր Բաբասյանը, ով հեռուստադիտողին ծանոթ է մի շարք առաջատար սերիալներից, ընտանիքի՝ կնոջ և որդու հետ, վերադարձել է Հայաստան:

Կայքի հետ զրույցում Ալեքսանդրը նշել է, որ վերադարձի հիմնական պատճառ հանդիսացել են գործնական մի շարք առաջարկները, բայց նաև կարոտն է իր դերն ունեցել.

«Արդեն 20 օր է՝ Հայաստանում եմ: Գործեր կան, որոնք պարտադիր պետք է իրականացնել: Մի քանի սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեմ, նաև՝ միջոցառումներ վարելու առաջարկներ: Չնայած չեմ կարող չնշնել նաև, որ գալուս ամենակարևոր նպատակը կարոտն է ընտանիքիս և հայրենիքիս հանդեպ»,- ընդգծել է նա:

Բացի սերիալներից, դերասանը նաև գեղարվեստական ֆիլմի առաջարկ ունի: Հարցին, թե ինչպե՞ս է հարմարեցնելու միանգամից մի քանի սերիալում նկարահանվելու հանգամանքը, ու նաև կարևորելու է կերպարի ասելի՞քը, թե հոնորարի չափը՝ Ալեքսանդր Բաբասյանը պատասխանել է.

«Ճիշտ է՝  միանգամից 3-4 սերիալի առաջարկ ստացա և շատ կցանկանայի բոլորում էլ նկարահանվել, սակայն, ցավոք, պայմանները թույլ են տալիս միայն մեկը ընտրել: Իհարկե, նախապատվությունը դերին եմ տալիս, եթե կերպարն իմ սրտով չեղավ, ապա միայն աստղաբաշխական գումարով կհամաձայնեմ նկարահանվել: Առաջարկների դեպքում ֆինանսական պահն ինձ համար այնքանով է կարևոր, որ ցանկացած աշխատանք պետք է վարձատրվի: Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմին՝ այն դեռ քննարկման փուլում է, քանի որ ֆիլմի բյուջեն դեռևս հաստատված չէ»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին