▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ընտանիքում միակ «պոշլի» պահողը ես եմ. Ալեքսանդր Բաբասյան

Blognews.am-ը գրում է, որ զրուցել է սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի և նրա կնոջ՝ Լիլիթի հետ:

-Ալեքսանդր, կրկին Հայաստանում եք, ի՞նչն այս անգամ ձեզ բերեց հայրենիք։

Ալեքսանդր - Վերադարձի հիմնական նպատակը տուն վերադառնալն էր։ Ես ցանկանում եմ շարունակել նկարահանվել։  2 տարի չեմ նկարահանվել, սակայն ես ինձ շատ եմ զգում այս բնագավառում և կարոտել եմ աշխատանքային պրոցեսը։ Արդեն իսկ ունեմ առաջարկներ, որոնք դեռ հստակեցման փուլում են։

-Լիլիթ, նախորդ անգամ մեկնեցիք, երբ Մոսկվայի ֆիթնես կենտրոններից մեկից աշխատանքային առաջարկ ունեիր։ Աշխատանքդ թողել ես ու ամուսնուդ հետ վերադարձել։ Էստեղ ինչո՞վ ես զբաղվելու։

Լիլիթ – Այո, ֆիթնեսը կիսատ թողեցի, սակայն այստեղ մեծ ծրագրեր ունենք։ Ուզում ենք սրճարանային բիզնես սկսել։ Չեմ ուզում շտապել ու բացահայտումներ անել, քանի որ մի քիչ սնահավատ եմ, վախենում եմ աչքից, սակայն կասեմ, որ արդեն գործի ենք  անցել։

-Դու Ռուսաստանում ես մեծացել, սովոր ես էնտեղի առօրյային, բարդ չէ՞ ադապտանալ հայաստանյան իրականությանը։ Հե՞շտ ես վերադառնում Հայաստան։

-Ինձ համար դժվար է, քանի որ ես շատ եմ հիասթափվում մարդկանցից։ Օրինակ՝ աշխատանքի մեջ ես երբեք նախապես չեմ վերցրել գումարը, մարդիկ քեզ հետ շատ ջերմ են, ասում են՝ լավագույն դիետոլոգն ես, սակայն կուրսից հետո կորչում են ու գումարը չեն տալիս։ Մարդիկ մտածում են՝ եթե դրսից ես եկել, ուրեմն փող կլպելու միջոց ես։ Ով տեսնում է՝ Մոսկվայից ես եկել, ասում է՝ փող կտա՞ս։ Նույնիսկ ընկերության մեջ հաճախ դու որպես դրամապանակ ես ընկալվում։

-Սաշ, դու է՞լ ես բախվում այս խնդրին։

Ալեքսանդր - Այո, կա նման բան, բայց ես վստահ եմ, որ դա երկրի սոցիալական վիճակից է գալիս։ Անկախ ամեն ինչից սա ինձ համար աշխարհի ամենալավ տեղն է, ես ինձ ամենալավն այստեղ եմ զգում։ Լիլիթի համար նույնպես  այդպես է. իմ ընտանիքի համար լավ է այնտեղ, որտեղ ինձ համար է լավ, այլ տարբերակ չի կարող լինել։

-Լիլիթ, նկատեցի, որ համաձայն չես։

Լիլիթ – Սաշն իմ փոխարեն ասաց, որ սա աշխարհի ամենալավ տեղն է ինձ  համար։) Ես շատ եմ սիրում Երևանը, իմ ժողովրդին, սակայն ես ռեալիստ եմ, ինչքան էլ հայ լինեմ, չեմ կարող ասել՝ մեր ազգն ամենալավն է, չէ՛, մեր ազգը խաբեբա է, և  ամեն տեղ շահ է փնտրում։ Շատ քիչ մարդ է մնացել, որոնց մասին կարող ես ասել՝ մարդ է։ Ես դա չեմ կապում ճգնաժամի հետ։ Սաշն այստեղ է մեծացել ու հիմա նոր է տեսնում, որ մարդիկ գալիս են, փող են ուզում, իսկ ես մանկուց, երբ եկել եմ այստեղ, միայն դա եմ տեսել. ինձ հետ ընկերություն են արել, որովհետև Մոսկվայից եմ, ապահոված ընտանիքից։ Մտածում են, եթե օտար երկրից ես, քեզնից պետք է փող պոկել։

-Ի դեպ, ժամանակին շատերը կարծում էին, որ Սաշն էլ է քեզ հետ ամուսնացել փողի համար։ Քեզ դա չէ՞ր վիրավորում։

Լիլիթ – Ոչ, որովհետև ես անխելք մարդ չեմ, իմ տարիքի համեմատ աշխարհ տեսած եմ, և ամեն ինչ հասկանում եմ։ Սաշն ինքնաբավ մարդ է, առավել ևս՝ այդ ժամանակ իր պիկն էր կարիերայում, մեքենաներ, տուն ուներ, ես էլ ամենասովորական ընտանիքից եմ, մուլտիմիլիոների ընտանիքից չեմ, ինչպես շատերը կարծում են, ի՞նչն էր նրան ստիպում ամուսնանալ ինձ հետ։ Առանց սիրո ամուսնանում էր, որ գնար Մոսկվա՞, նույնիսկ անիմաստ էր նման բան մտածել։

Ալեքսանդր – Մեր երկիրն ու ազգն ամենալավն են, սակայն դա գալիս է ցածր խավի մարդկանցից։ Խոսող մարդը չեղած բանից էլ կարող է թեմա ստեղծել։ Լիլիթն իր գրքի հրատարակումից հետո սկսեց շփվել մարդկանց հետ ու սկսեցին գնահատել իր մարդ տեսակը, արժանիքները։ Ինչո՞ւ ժամանակին չէին խոսում, որ կարող է Լիլիթը լավ մարդ է, այդ մարդիկ իրար սիրում են, դրա համար են միասին։ Ի դեպ, այդպես խոսողների մեծ մասն ինձ ճանաչում են և գիտեն, որ ես միշտ ապահոված եմ եղել։ Ի պատասխան այդ ամենի՝ ես միշտ ասում եմ՝ մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին։

-Որոշ ժամանակ առաջ ձեր հասցեին շատ լուրջ քննադատություններ եղան նաև այլ թեմայով. ակումբում արված անձնական տեսանյութը հրապարակելուց հետո Ձեզ մեղադրեցին, որ չափից ավելի ազատ՝ սանձարձակ եք։ Դրանից հետո վերանայեցի՞ք հրապարակումները Ձեր էջերում։

Ալեքսանդր - Իհարկե ոչ, ոչ ոքի էլ ուշադրություն չենք դարձնում։ Մենք երբեք մեզ սանձարձակ չենք պահել։ Մեր ընտանիքում միակ «պոշլի» պահողը ես եմ, Լիլիթը, որքան էլ հետաքրքիր աշխարհայացքի տեր լինի, երբեք չի կարող իրեն սանձարձակ պահել, որովհետև կին է։  Ես իմ բնավորությամբ այդպիսին եմ. կարող եմ ինձ ազատ պահել, եթե ես ինչ-որ տեղ եմ գնում հանգստանալու կամ ազատ ժամանակ անցկացնելու, ես ոչ ոքի պարտական չեմ, ինձ պահում եմ այնպես, ինչպես ուզում եմ։ Ինձ, իմ կնոջը, այդ պահին դա դուր է եկել, արել ենք, ինչո՞ւ պետք է մտածեմ՝ անել թե ոչ։

Ամեն դեպքում, ես կոռեկտ եմ, որովհետև սա ընտանիք է։ Բնականաբար, մարդը ռեստորանում իրեն այլ կերպ է պահում, ակումբում՝ այլ, փողոցում՝ այլ։

Լիլիթ –Ես կարծում եմ՝ այդտեղ չկար որևէ բան, որից կարելի էր կառչել։ Մարդիկ գրում են՝ վայ ինչ լկտի են, ինչ փչացած են, և այլն, իհարկե, կներեք ինձ, սակայն  այն ամենը, ինչ ես այստեղ տեսնում եմ՝ օրինակ՝ աղջիկները զուգարաններում պպզած թաքուն ծխում են և այլն, ավելի վատ է։ Ձեր համարձակությունը չի հերիքում բացահայտ մի բան անեք, Դուք միայն կարող եք նստել ու գրել, դուք ձեզ նայեք։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին