Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է.
«Մի քանի հոգի» նախագիծի անդամները՝ Միշոն, DJ Սերժոն, Ռոլանդ Գասպարյանը, Ֆելիքս Խաչատրյանն ու A.Chilla-ն, որոշակի դադարից հետո կրկին համախմբվել են, իսկ այս անգամ նրանց համախմբման պատճառ է դարձել համատեղ՝ թվով երկրորդ ալբոմը:
Կայքի հետ զրույցում այս մասին պատմեց DJ Սերժոն: Վերջինս նկատեց, որ իրենց նախագիծն ի սկզբանե անընդհատ ակտիվ գործունեության նպատակ չի ունեցել, քանի որ ընդգրկված անդամներից ամեն մեկը նաեւ առանձին է գործում.
«Իրականում հենց սկզբից էլ չենք պլանավորել, որ «Մի քանի հոգին» շատ ակտիվ է գործելու, չէ որ հինգ տարբեր մարդիկ զբաղվում են համապատասխան հինգ տարբեր գործունեությամբ ու ամեն մեկն ունի իր աշխատանքն ու զբաղվածությունը, ինչը երբեմն խնդիր է հանդիսանում մեկ տեղում հավաքվելու եւ մեկ աշխատանքի վրա կենտրոնանալու համար: Առաջին ձայնասկավառակից հետո երկար ժամանակ է անցել, բայց ուրախ ենք, որ երկրորդ ձայնասկավառկի պահանջարկը իսկապես ուներ մեր հանդիսատեսը, ուստի կարողացանք ձեռնամուխ լինել ու կյանքի կոչել նաեւ երկրորդ ձայնասկավառակը»,- նշեց Սերժոն ու շարունակեց.
«Դեռ վաղուց կային մտքեր, գրված երաժշտություններ, համապատասխան խոսքեր, որոնք սպասում էին ճիշտ պահի ներկայացվելուն: Հիմա բոլորս մեր ողջ ուժերն ենք կենրտոնացրել այս գործի վրա, որը շուտով կկարողանանք հանձնել մեր երաժշտությունը նախընտրողների դատին. մեր համատեղ ալբոմը պատրաստ կլինի մինչ ամռան կեսը»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Կարծում եմ` նորմալ է, որ ինձ և Իվետային սիրավեպ են վերագրում. DJ Սերժո