▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հնարավորություն ունենայի ժամանակը հետ տալու, ոչինչ չէի փոխի. Ալլա Լևոնյանը 41 տարեկան դարձավ

Life.panorama.am-ը գրում է. Երեկ ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լեւոնյանը նշել է ծննդյան 41-րդ տարեդարձը:

«Կարծում եմ՝ այժմ գտնվում եմ ամենահրաշալի տարիքում. որպես կին, մայր եւ առհասարակ որպես անհատ կայացած տարիք է 41-ը: Հիմա հասկանում եմ, որ կյանքի հանդեպ տարիների ընթացքում ձեռք բերածս փորձի պտուղները արդեն կարողանում եմ քաղել, հիմա այլ աչքով եմ նայում աշխարհին. Ես ապրում եմ կյանքիս ամենածաղկուն տարիները»,- կայքի հետ զրույցում նշել է երգչուհին ու հավելել, որ մեծանալն իրեն չի վախեցնում.

«Ես չեմ վախենում տարիների գումարից, որովհետւ իմ ներսում մեծ տարիք չեմ զգում: Գուցե խոսքս շաբլոն թվա, բայց ես իսկապես այժմ ինձ ավելի երիտասարդ ու լավ եմ զգում, քան տասը տարի առաջ: Հիմա իմ ներսի հետ ներդաշնակ եմ, այդ  իսկ պատճառով չեմ էլ մտածում տարիների գումարի մասին: Իհարկե, յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, որ մտածում է ծերության մասին, ինչ-որ վախեր է ունենում, գուցե այդ մտքերը ես ունենամ տասը տարի հետո, բայց ոչ հիմա»:

Ալլա Լեւոնյանը գոհ է անցած ճանապարհից, նա վստահեցրել է՝ ժամանակի մեքենա ունենալու դեպքում ոչինչ չէր փոխի. գուցե ավելացումներ լինեին, բայց փոփոխություններ՝ ոչ.

«Հավատացեք, եթե հնարավորություն ունենայի ժամանակը հետ տալու, ոչինչ չէի փոխի, կավելացնեի, բայց չէի փոխի: Այն, ինչին հասել եմ, ինքնուրույն եմ արել, գուցե իմ փոքրիկ սխալների շնորհիվ եմ հասել այս կետին: Ուրախ եմ, որ կոպիտ սխալներ չեմ գործել, որոնց համար հիմա հետ կնայեմ ու կզղջամ, այն, ինչ եղել է, դա պայքար էր, փորձություն, որի ընթացքում մարդկային նորմալ կյանքին բնորոշ եւ սխալներ ես գործում, եւ ճիշտ քայլեր ես անում: Ես ագահորեն փորձել եմ ու փորձում եմ օգտագործել ինձ տրված ժամանակը, գուցե տարիները հետ տալու դեպքում ավելի շատ օգտագործեի այդ ժամանակը: Բայց միեւնույն է, հիմա ես ինձ բավարարված եմ զգում, լուրջ բացթողումներ չունեմ»,- նշել է երգչուհին:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին