▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 40 տարեկան... Ընկերների հուզիչ գրառումները

 

 

 

 

 

 

Այսօր` հունիսի 27-ին, Վարդուհի Վարդանյանը կդառնար 40 տարեկան: Այս առիթով երգչուհու քույրը՝ Քրիստինա Վարդանյանը, ինչպես նաև ընկերները, գրառումներ են կատարել իրենց միկրոբլոգներում՝ շնորհավորելով Վարդուհուն ծննդյան տոնի կապակցությամբ:

Քրիստինա Վարդանյան

40 տարեկան...1976թ հունիսի 27-ին իմ ընտանիքում տոն էր, որը տևեց 30 տարի և 4 ամիս... Հավանաբար, կարող եմ ինձ համարել ամենաերջանիկ մարդը, որովհետև Դու եղել ես իմ կողքին, Դու հավատ ես ինձ ներշնչել, տվել ես ինձ սեր, հոգատարություն և ժպիտ... Ժամանակը չի բուժում և ցավը չի մեղմանում: Ասում են՝ անփոխարինելի մարդիկ չկան: Պարզվում է, որ կան: Ծնունդ շնորհավոր, իմ քույրիկ...

Քրիստինե Պեպելյան

Ուզում եմ քո երգով քեզ շնորհավորել... Ասել, որ Դու միշտ մեզ հետ ես պահապան հրեշտակի պես...
Մենք երբեք չենք բաժանվել...Պարզապես չենք հանդիպել արդեն 10 տարի...
Ծնունդդ շնորհավոր Թութ ջան...


Անդրե

Երանի 10 տարի առաջ այս օրը...
Մնացին վառ հիշողություններ...
Ծնունդդ շնորհավոր, իմ Վարդուհի...
Իմ թանկ ու հարազատ ընկեր...

Ալլա Լևոնյան

Այսօր մեր բոլորի կողմից սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է : Երջանիկ եմ եղել ճանաչել և կողքիս ունենալ այդպիսի ընկեր ու քույր: Շնորհավոր ծնունդդ, մեր սիրելի Թութուշ...

Սոնա Շահգելդյան

Շնորհավոր ծնունդդ, իմ շատ սիրելի Վարդուհի Վարդանյան: Հենց այս երգով հաղթեցի, հպարտ եմ Թութուշ ջամ քեզանով: Դու միշտ կաս ու ապրում ես իմ սրտում: Լավագույն երգչուհի և լավ մարդ...

 


Հիշեցնենք , որ Վարդուհի Վարդանյանը մահացել է 2006թ-ի հոկտեմբերի 15-ին՝ ավտովթարից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին