Քրիստինե Պեպելյանն օրերս այցելել է ապրիլյան պատերազմում զոհված Հրաչ Գալստյանի բնակարան: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ֆեյսբուքյան էջից, որտեղ Քրիստինեն հետևյալ գրառումն է կատարել.
«Այսօր Գյումրիում էինք՝ Հերոս Հրաչ Գալստյանի տանը....
Էմոցիաներն այնքան շատ էին... Հուզմունք, ժպիտ, հիշողություններ!!!!
Իսկ նրա փոքրիկ գեղեցկուհին արդեն 2 ամսական է՝ այնքան խելոք, այնքան խաղաղ...
Շնորհակալ ենք ընդունելության համար...
Հավերժ հիշատակ մեր զինվորներին...»: