▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտին Մկրտչյանի պրոդյուսերը` նրա` ավտովթարի ենթարկվելու լուրի մասին

 

«Զարմացած եմ այդ լուրը լսելով, քանի որ երեկ Մարտին Մկրտչյանը մեքենայով չի եղել. ես եմ նրան տարել տուն: Զարմանում եմ, թե ինչ ցածրության կարող են իջնել  այն կայքերը, որոնք նման սուտ են տարածում: Դրանց չեմ անվանում լրատվական կայքեր, որովհետև որևէ ադեկվատ  լրատվական կայք նման բան իրեն թույլ չէր տա: Ինչքան ցածր պետք է լինի կայքը, որ իր լայքերի համար նմանատիպ հոդված գրի և երգչի անվան հետ խաղա` չմտածելով, որ ծանոթ և հարազատներ կարող են լինել, ովքեր կարող են սրտից թույլ լինել և այդ նյութը կարդալով՝ ծանր ապրումների մեջ ընկնեն: Աբսուրդ է…»,-Asekose.am-ին ասաց երգիչ Մարտին Մկրտչյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը` անդրադառնալով այն տեղեկությանը, որ Մարտինն ավտովթարի է ենթարկվել:

Զայրացած պրոդյուսերը մեզ հետ զրույցում հավելեց նաև, որ այսուհետև իրենց մասին ստահոդ տեղեկություններ տարածողներին ենթարկելու են պատասխանատվության.

«Շատ խիստ ձևով հետևելու ենք յուրաքանչյուր հոդվածի, որը կապված է լինելու ստի և ոչ ճշգրիտ տեղեկության հետ: Գոյություն ունի օրենք, որն ունի զրպարտություն հոդված. դիմելու ենք իրավաբանների և նմանատիպ կայքերին ճանճասպանով սատկացնելու ենք»,-իր խոսքը եզրափակեց Արմին Մովսիսյանը:

Հավելենք, որ իրականում վթար եղել է, սակայն մեկ այլ Մարտին Մկրտչյանի մասնակցությամբ, ով նույնպես երգիչ է և աշխատում է «Մուսալեռ» ռեստորանային համալիրում: Դեպքը տեղի է ունեցել երեկ` հունիսի 30-ին:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին