▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսով ենք՝ ոչինչ չի խանգարի աշնանը եթերում բացառիկ նախագիծ տեսնելուն. Գոռ Բարսեղյան

Armtimes.com-ը գրում է.

Ամիսներ առաջ վիտամինցի Գոռը հայտարարել էր, որ իր ու ընկերների նոր նախագիծը՝ «Stand up Yerevan»-ը, շուտով կարող է հայտնվել եթերում: Այն ժամանակ նա ժամկետների մասին չէր խոսում, սակայն այս անգամ նշեց, որ հոկտեմբերին եթեր դուրս գալու ցանկություն ունեն: Կայքի հետ զրույցում նա մանրամասներ հայտնեց նախագծի շուրջ ընթացող աշխատանքների մասին:

«Այս պահին շարունակում ենք ամբողջ թիմով աշխատել այդ ուղղությամբ։ Ամառվա ամիսներին եւ սեպտեմբեր ամսին կլինեն Stand Up երեկոներ ժամանցային տարբեր վայրերում ամբողջովին նոր ծրագրով, իսկ հոկտեմբերին հուսով ենք, որ վերջապես «Stand Up Yerevan»-ը կգործի որպես հեռուստատեսային նախագիծ»,-ասաց նա:

Գոռ Բարսեղյանը նշեց, որ իրենք մեծ թիմ ունեն, լուրջ են մոտենում աշխատանքին եւ իրենց լավագույնն են անում՝ փորձելով կատարելագործել հմտությունները՝ հանդիսատեսին գոհանցելու համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին