Life.panorama.am-ը կայքը գրում է. Լիա Զախարյանի հետ հարցազրույցը կայքը շաբաթներ առաջ է ներկայացրել, որի ժամանակ դերասանուհին խոստացել էր ավելի ուշ պատմել սիրելիի մասին: Եվ ահա այսօր ժպտադեմ Լիան որոշ գաղտնիքներ է վստահել.
«Իմ սիրելին ուժեղ ու խելացի տղամարդ է, ումից շատ բան ունեմ սովորելու: Նա հենց այնպիսին է, ինչպիսին ես պատկերացնում էի իմ կողակցին»,- նշեց դերասանուհին, ով սիրելիին խոստացել է իր պես հանրային չդարձնել նրան.
«Նա ինձ նման մի քանի մասնագիտություն ունի, բայց իրեն խոստացել եմ, որ ինձ նման հանրային չեմ դարձնելու, ուստի շատ բան պատմել չեմ կարող, այդ թվում եւ նրա անունը չեմ ասի»,-ծիծաղելով նշեց նա:
Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են ծանոթացել եւ ինչպե՞ս է հասկացել, որ սիրում է, Լիա Զախարյանը նկատեց.
«Մենք ամեն վայրկյան ենք զգում, որ ճիշտ ընտրություն ենք կատարել ու գտել ենք իրար, դա կլինի որեւէ հարցի շուրջ մեր մտքերից, արտաբերած խոսքերից. Միշտ ասում եմ՝ «Դու իմ տղա տեսակն ես», ինքն էլ ասում է՝ «Դու իմ աղջիկ տեսակն ես», մենք անգամ աչքերի գույնով ենք նման: Իսկ թե ինչպես ծանոթացանք, դա միայն մեր գեղեցիկ պատմությունն է, միայն կարող եմ ասել, որ մենք ծանոթացանք աննկարագրելի անիրական կերպով, որն անգամ անհավանական է թվում, բայց կոնկրետ ինձ մոտ եղավ սեր առաջին հայացքից ու ես այդուհետ հավատացի այդ երեւույթին: Նրա միջոցով ես հասկացա, որ կարող է լինել մաքուր, անշահախնդիր ու նվիրված սեր եւ հարաբերություններ»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում