▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց տեսարաններում երբեք չեմ նկարահանվի. Լիկա Սալմանյան

Tert.am-ը գրում է.

Կայքի զրուցակիցը ամենաերիտասարդ դերասանուհիներից մեկն է՝ Լիկա Սալմանյանը: Առաջին քայլեր, նպատակներ, անձնական կյանք ու չմկենաբանված առաջին սեր՝ մանրամասները զրույցում:

-Ինչպե՞ս բժշկական սպիտակ համազգեստը փոխարինվեց տեսախցիկով, սցենարով  ու հեռուստադիտողներով:

-Առաջին քայլերս արեցի, երբ դեռ սովորում էի բժշկական քոլեջում: Ճիշտ ժամանակին հասկացա, որ այս աշխատանքն ինձ ավելի հոգեհարազատ է ու հաճելի:

-Թատրոնի և կինոյի ինստիտուտի շենքում ուսանողի կերպարում հայտնվելը չկա՞ պլաններում:

-Մտածել եմ այդ ուղղությամբ: Շատ հնարավոր է:

-Նկարահանման առաջին օրվա զգացումներից  խոսենք…

-Հուզմունք, ներքին վախ: Չափազանց անսովոր էր, բայց նաև հաճելի: Ինձ համար բացվեց ամբողջությամբ նոր աշխարհ:

-Կա՞ կերպար, որ երբեք չեք մարմնավորի:

-Առանձնացված կերպար չկա, բայց բաց տեսարաններում երբեք չեմ նկարահանվի:

-Երազանք, որն արդեն իրականություն է..

-Երազկոտ չեմ: Առհասարակ երազանքներ չեմ պահում: Այն ինչ  երազանք են անվանում՝ ես կոչում եմ նպատակ:

-Հիշողություն, որ միշտ Ձեզ հետ է:

-Շատ հիշողություններ ունեմ մանկության հետ կապված: Ամենահիշվողներից մեկը՝ քույրիկիս երեխաների ծնունդն էր:

-Գիտենք, որ Ձեր ծնողներն ապրում են արտերկրում: Ո՞ւմ հետ եք սկսում առավոտը:

-Այո, ծնողներս արտերկրում են: Տատիկիս ու պապիկիս հետ եմ ապրում:

-Օրվա անելիքներից, ո՞րն եք  ամենաշատը կարևորում:

-Այս պահին զբաղված եմ սրահիս գործերով: Հիմա թիվ մեկ կարևորության գործը՝ գեղեցկության սրահի աշխատանքի համակարգումն է:

-Բավականին երիտասարդ դերասանուհին արդեն բիզնես լեդի է: Ինչպե՞ս ստացվեց:

-Նպատակ էր, որն իրականացրի

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին