«Տարիներ առաջ, երբ դեռ փոքր եմ եղել, եթե չեմ սխալվում 13-14 տարեկան, մասնակցել եմ ԱԼՄ-ի՝ «Նոր անուններ» հաղորդաշարին: Երբեք չեմ մտածել, որ այդ փաստը պետք է թաքցնեմ: Պարզապես առիթ չի եղել անդրադառնալու դրան»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Սևակ Ամրոյանը:
Սևակի խոսքով՝ ինքն այդ ժամանակ երեխա է եղել և այդ քայլով իր ուժերն է փորձել ու մասնակցություն ունեցել տվյալ նախագծին.
«Կար ժամանակ, երբ այդ նախագիծը շատ հայտնի էր: Բոլորն էին գնում ու մասնակցում, իրենց ուժերը փորձում: Ես էլ բաց չթողեցի: Երբեք չեմ ամաչել իմ մասնակցությունից: Բոլորն էլ գիտեն, որ իմ մուտքը երգարվեստ եղել է «Ժողովրդական երգիչ» նախագծից, իսկ դա պարզապես եղել է երեխա տարիների մի փորձ: Համենայն դեպս մի բան կհավելեմ, ոորտեղ էլ որ եղել եմ, միշտ փնտրել եմ իմ տարբերակը ժողովրդական երգը ճիշտ ու ոչ ռաբիս կերպով ներկայացնելու»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում նյութ էր հայտնվել, որում նշվում էր, որ երգիչ Սևակ Ամրոյանը տարիներ առաջ եղել է ԱԼՄ-ի աստղ, ստացել ադամանդի կոչում ու հենց այդպես է մուտք գործել հայկական շոու բիզնես:
Ա.Հարությունյան