▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յանաս շատ շարժուն է. Մարինա Թագակչյանը՝ երկու ամսական դստեր մասին

Յանաս շատ շարժուն է, իսկը քույրիկի նման. Մարինա Թագակչյանը՝ երկու ամսական դստեր մասին (բացառիկ լուսանկարներ)

Life.panorama.am-ը գրում է.

Երգահան, հաղորդավորուհի Մարինա Թագակչյանի երկրորդ դստեր լույս աշխարհ գալուն կայքն  արդեն անդրադարձել է: Դստեր ծնունդից երկու ամիս անց երգահանը առաջինը կայքին է տրամադրել փոքրիկի լուսանկարներն ու ընտանեկան առօրյայից մանրամասներ պատմել.

«Յանաս արդեն երկու ամսական է, շատ շարժուն է, իսկը քույրիկի նման: Աղջիկս ճիշտ է, դեռ շատ փոքր է, բայց մի տեսակ կազմակերպված է, հասուն եւ չափված-ձեւած: Եթե համեմատեմ քույերին՝ Եվաս ավելի էպատաժայաին է, խելացի ու ժպտերեսիկ, իսկ Յանաս ամեն մեկին չի ժպտա, ինչպես ժողովուրդն է ասում՝ «ջոկող» է»,- ծիծաղելով պատմեց երջանիկ մայրիկը:

Մարինա Թագակչյանի խոսքով՝ որպես մայրիկ երկրորդ բալիկի խնամքի հարցում ավելի համարձակ է, զգացողություններն էլ միաժամանակ եւ ծանոթ են, եւ անծանոթ.

«Երկրորդ բալիկի դեպքում ավելի փորձառու ես, մի տեսակ ներքին վստահություն ունես, բայց միեւնուն ժամանակ ավելի զգուշավոր ես: Երկրորդ բալիկի ժամանակ արդեն զգում ես ծնող լինելու պատասխանատվությունն, իսկ առաջինի դեպքում տպավորություն էր, թե տիկնիկ ես ունեցել, որի հետ կապված ամեն ինչ նոր է: Հիմա զգում եմ, որ ծնող եմ ու պետք է լիարժեք խնամք ապահովեմ ձագուկիս»,- նշեց երջանիկ մայրիկը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին