▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում տեղի ունեցած սպանություններին ականատես է եղել Մարիամ Մելիքյանը. ինչ է պատմում դերասանուհին

Դիտեք նաև՝

Թուրքիայում տեղի ունեցած ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձին ու սպանություններին ականատես է եղել դերասանուհի Մարիամ Մելիքյանը։

Վերջինս դստեր հետ մեկնել էր ամուսնու մոտ հանգստի։

«Երեկ ու նախորդ օրը պայթյունների ու կրակոցների ձայներ էին լսվում,մեծ թվով զոհեր ու վիրավորներ եղան։ Ծառայողական մեքենաներից ականանետեր ու պայթուցիկներ էին նետում մարդկանց վրա, պարզապես սարսափելի էր։ Չնայած այս պահին իրավիճակը մի փոքր հանդարտվել է, այնուամենայնիվ մարդիկ վախենում են տանից դուրս գալ։ Փողոցներն ամբողջովին դատարկվել են»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին։

Մարիամի խոսքով իրենք իրենց լավ են զգում.

«Մեզ ոչինչ չի պատահել, մեզ մոտ ամեն բան կարգին է։ Աստված առաջ՝ ես ու աղջիկս երկու ամսից կվերադառնանք Հայաստան»։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որն ուղեկցվել է օդային ու ցամաքային ռմբահարումներով: Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ումիթ Դունդարը հայտնել է, որ հեղաշրջման փորձի ժամանակ բախումների հետևանքով նախնական տվյալներով զոհվել է ավելի քան 190 մարդ՝ 41 ոստիկան, 2 զինվոր, 47 քաղաքացիական անձ, 104 մարդ հեղաշրջման աջակիցների կողմից՝ այսպես կոչված «դավադիրներ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին