▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում զոհվածների թիվը հասել է 200-ի, իսկ ձերբակալվածներինը` 2839-ի

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը  հայտարարել է, որհեղաշրջման փորձի բոլոր կազմակերպիչները հայտնի են։ Ձերբակալվածների թիվը հասել է 2.839-ի։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ումիթ Դունդարն իր հերթին  հայտնել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է մոտ 200,  վիրավորվել`1400 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է: Իրենց հերթին՝ ռազմական հեղաշրջման մասնակիցները խոստացել են վճռականորեն շարունակել իրենց պայքարը ռեժիմի դեմ՝ չնայած անհաջողությանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին