▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանը՝ Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

«Sistem Of A Down» աշխարհահռչակ ռոք խմբի հայազգի երգիչ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին օրերին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, այդ թվում՝ Երևանում ՊՊԾ գնդի գրավման փաստին: Նա մասնավորապես գրել է.

«Աշխարհը, կարծես, վերահսկողությունից դուրս է գալիս: Պատճառն անգործությունն է քսենոֆոբիայի, էքստրիմիզիմի և մոլեռանդ մտածելակերպի ու գործողությունների դեմ: ԱՄՆ-ում անզեն սևամորթ տղամարդկանց սպանությունները, դրանց ի պատասխան՝ ոստիկանների թիրախավորված սպանությունները, Թուրքիայում հասարակաության մի մասին ապօրինաբար փողոց դուրս հանելը՝ ենթադրաբար ի պատասխան հեղաշրջման փորձի, Հայաստանում ի պատասխան զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը՝ ոստիկանների կոշտ միջոցների կիրառումը... Այս ցուցակը կարելի է շարունակել:

Թուրքիայում մենք պետք է գնանք դեպի պորգրեսիվ փոփոխությունները՝ դեմ դուրս գալով Էրդողանի ռեժիմի դոգմատիկ այլանդակություններին, իսկ Հայաստանին անհրաժեշտ է հաղթահարել կառավարման խորհրդային կոռումպացված հիերարխիկ կառուցվածքը, որը որքան իշխում, այնքան քանդում է երկիրը` անկախությունից ի վեր: Մեծամասնության կողմից մշակույթի, կարեկցանքի, հավասարության գիտակցությունը միշտ հաղթելու է հատկապես տնտեսական հավասարական միջավայրում:

Եվս մեկ ծանր օր պատմության մեջ կարելի է հաղթահարել ինտելեկտի, արդարության և զգոնության շնորհի»:

Սերժ Թանկայնը խորհուրդ է տվել համացանցային օգտատերերին ազատ արտահայտել իրենց մտքերը, սակայն պահել միմյանց նկատմամբ հարգանքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին