▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչն եմ կարոտել եմ. Դելոն՝ ԱՄՆ տեղափոխվելու, ընտանիքի և ապագա ծրագրերի մասին

Life.panoram.am-ը գրում է.

Կայքը զրուցել է դերասան, հումորիստ Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի հետ, ով արդեն երկար ժամանակ է ապրում է միացյալ նահանգներում: Նրա հետ խոսել ենք ոչ միայն աշխատանքների, այլեւ ԱՄՆ-ում ապրելու առանձնահատկությունների եւ ընտանիքի մասին:

Դելո, առաջինն ուզում եմ հետաքրքրվել, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված եւ ի՞նչ նործրագրեր ունեք առաջիկայի համար:

 - Ինչպես ԱՄՆ-ում գտնվելուս 2.5 տարիների ընթացքում, այնպես էլ հիմա շարունակում եմ ուսումնասիրել տեղի գովազդային շուկան, գովազդային հոլովակների պրոդյուսինգով եմ զբաղվում, երբեմն անհրաժեշտության դեպքում նաեւ ինքս նկարվում: Սրանից զատ՝ անվանի նկարիչ Էվո Զատիկյանի հետ միասին աշխատում են նոր նախագծի վրա:

Գիտեմ, որ արտերկիր տեղափոխված մեր հայրենակիցների մեծ մասը եւ այդ թվումարվեստագետները բացի մասնագիտական աշխատանքից այլ գործերով եւս զբաղված են,դո՞ւք էլ ունեք նման աշխատանք, որը կապ չունի Ձեր ոլորտի հետ:

- Այսպես ասեմ՝ ես ողջ կյանքս նվիրվել եմ արվեստին եւ շարունակում եմ ապրել իմ սիրած աշխատանքով, բայց միշտ էլ, երբ կողքից չխանգարող գործեր են լինում, իհարկե, զբաղվում եմ, իսկ թե կոնկրետ ինչ աշխատանքների մասին է խոսքը, կարծում եմ՝ այնքան էլ հետաքրքիր չէ:

Հեռուստադիտողը սիրում է Ձեզ տեսնել տարբեր հումորային նախագծերում, նմանպլաններ չկա՞ն, գուցե ինքներդ նման ծրագիր նախաձեռնեք:

- Հումորն ինձ Աստծուց տրված շնորք է, որը հազիվ թե միջիցս դուրս գա: Կոնկրետ այս պահին նման նախագիծ չկա, բայց քանի որ մեր արտիստները հումորով են, իրենց հետ հաստատ ուրախ է անցնում յուրքանչյուր աշխատանք:

 Դելո, վերջերս ձեր կինը Հայաստանում էր, ի՞նչն է պատճառը, որ դուք դեռ չեքկարողանում այցելել հայրենիք, Ձեզ ե՞րբ այստեղ սպասենք:

- Կինս եկել էր Հայաստան, քանի որ ընկերոջս հարսանիքն էր ու ես էլ նրան խոստացել էր ԱՄՆ-ի քաղաքացի ճանաչվելուց հետո կմեկնի Հայաստան: Իսկ ես դեռ չեմ կարող վերադառնալ, քանի որ թղթաբանական խնդիրներ կան:

Ճիշտ է՝ արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում եք ԱՄՆ-ում, բայց կա՞ն բաներ, որոնցմիեւնույն է չեք կարողանում հարմարվել ու ինտերգրվել:

- Ես շատ հարմարվող մարդ եմ, որ Աֆրիկա էլ գնամ, մեկ տարի հետո հաստատ առյուծների հետ «չայ կխմեմ»:

Վստահ եմ, որ դուք էլ դրսում ապրող բոլոր հայերի նման կարոտում եք Հայաստանը,հետաքրքիր է՝ ո՞ւմ եւ ի՞նչն եք ամենաշատը կարոտել:

- Կարոտը զգում ես, երբ շատ հեռու ես: Անկեղծ՝ ամեն ինչն եմ կարոտել՝ Երեւանս, Դավիթաշենս… Անասելի կարոտել եմ ծնողներիս, եղբորս ու իր երեք հրեշտակներին, հատկապես 3-րդին, ում դեռ չեմ տեսել, քանի որ այստեղ էի, երբ եղբորս դստրիկը ծնվեց:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին