▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնականս ոչ մեկին չի վերաբերում. Մարիամ Մելիքյանի կտրուկ պատասխանն իրեն քննադատողներին

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի այսօրվա զրուցակիցը մեր ժամանակներում մշտապես քննադատությունների կիզակետում գտնվող դերասանուհի Մարիամ Մելիքյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում խոսել է ստեղծագործական գործունեության, փոքրիկի, իր և ամուսնու միջև եղած հեռավորության, ասեկոսեների, ինչպես նաև ընտանիքի հնարավոր համալրման մասին:

Այսօր, կարծես թե, զբաղված եք բացառապես երեխայի խնամքով: Հետաքրքիր է` պատրաստվո՞ւմ եք որոշ ժամանակ անց արդեն զբաղվել ստեղծագործական գործունեությամբ:

Ճիշտ նկատեցիք,այժմ զբաղված եմ երեխայիս խնամքով: Որոշ ժամանակ անց անպայման կրկին կզբաղվեմ իմ սիրելի աշխատանքով, բայց այս պահին դրա մասին չեմ մտածում, քանի որ երեխաս շատ փոքր է և ամեն պահի իմ խնամքի և հոգատարության կարիքն ունի:

Հետաքրքիր է` ինչպե՞ս է Ձեր ամուսինը վերաբերում Ձեր աշխատանքին և արդյո՞ք դեմ չէ:

Ամուսինս դեմ չէ իմ աշխատանքին: Հակառակը` նա ինձ միշտ ոգևորում է ու մեծ սիրով դիտում իմ մասնակցությամբ բոլոր նախագծերը:

Դուք այն հանրային մարդն եք, ում ամուսնությունը շատ քննարկվեց և կարծես մինչ օրս քննարկվում է:   Հետաքրքիր է արդյո՞ք չարախոսներին հաջողվեց խոցել, և ինչպե՞ս եք վերաբերում ասեկոսեներին:

Իմ անձնական կյանքը միայն իմն է, այն որ մեկին չի վերաբերում: Համենայն դեպս, լինելով հանրային մարդ, համակերպվել եմ, որ կարող են լինել թե' դրական,թե' բացասական կարծիքներ:

Հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ձեր ամուսնու աշխատանքի պատճառով ժամանակ առ ժամանակ միմյանցից հեռու եք  գտնվում: Հետաքրքիր է` ինչպե՞ս եք հաղթահարում հեռավորությունը:

Իմ ու ամուսնուս բաժանումները երկար չեն տևում: Փորձում ենք հնարավորինս շատ լինել միմյանց կողքին: Իսկ երբ հեռու ենք լինում, կապի բազմաթիվ միջոցները մեզ օգնում են օրվա մեծ մասը շփում ունենալ:

Ձեր ամուսնու բացակայության ժամանակ կարողանո՞ւմ եք Ձեր երեխայի համար լինել և' հայր, և' մայր,  և ո՞վ է Ձեզ օգնում երեխայի խնամքի հարցում:

Թե' իմ, թե' Գոռի հարազատները մեզ շատ են օգնում: Ես երեխայիս համար չեմ փորձում լինել հայր, քանի որ ինքն ունի  հիանալի հայրիկ: Թեև դժվարությամբ, այնուամենայիվ փորձում ենք հաղթահարել ժամանակավոր բաժանումները:

Հնարավո՞ր է, որ մոտ ապագայում Ձեր ընտանիքում համալրում լինի:

Ընտանիքի համալրման մասին խոսելը դեռ վաղ է: Չէ՞ որ դուստրս դեռ փոքր է: Իսկ ապագայում մեծ ցանկություն ունեմ ունենալու ևս մեկ աղջիկ ու տղա:

 

Ա.Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին