▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլայ Բասկովը հուզվել է՝ 10 տարի անց տեսնելով մեծացած որդու լուսանկարները

Պապարացիները Նիկոլայ Բասկովի որդու՝ տասնամյա Բրոնիսլավի լուսանկարն են գտել, որը նրա նախկին կնոջ հետ ապրում է Մերձմոսկվայում:

Երգչին ցույց տալով տղայի լուսանկարները՝ առաջարկել են կռահել, թե ով է այդ երեխան: Նիկոլայը երկար թերթել է հեռախոսի մեջ եղած լուսանկարները՝ խորասուզվելով ճնշող լռության մեջ:

«Սա ձեր որդին է՝ Բրոնիսլավը: Նա 10 տարեկան է: Ե՞րբ եք վերջին անգամ նրան տեսել»,- հարցրել է թղթակիցը:

«Ինձ համար դժվար է այդ մասին խոսել, դա ինձ համար շատ ծանր վիճակ է եւ… Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»,– ասել է վշտացած Բասկովը:

Նիկոլային համակած զգացմունքներն այնքան ուժգին էին, որ նա ընդհատել է հարցազրույցը եւ ներողություն խնդրելով՝ դուրս եկել հանդերձասենյակից:

Տեսանյութը դիտել՝ 0:48 վայրկյանից

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին