▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները մինչ օրս դեռ տառապում և իրենց տեղը չեն գտնում Անդրեի պատճառով

Ադրբեջանցիներին մինչ օրս հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ Անդրեն Գերմանիայում կայացած Daf BAMA երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ կատարել է հայկական «Սարի աղջիկ» երգը` շնորհակալություն հայտնելով  Հայաստանի և Արցախի իր երկրպագուներին: Ինչին էլ հաջորդել էր ադրբեջանցի երգչուհու շնորհակալական խոսքը` «Շնորհակալ եմ, իմ Ադրբեջան, շնորհակալ եմ, իմ Ղարաբաղ»: Սակայն այսքանով ադրբեջանական տառապանքները չեն ավարտվում: Vesti.az-ը  զրուցել է  այդ նույն երգչուհու` Այգյուն Կյազիմովայի հետ, ով էլ պատմել է իր «հերոսության» մասին:

«Այնտեղ երկու հայ երգիչներ էին ելույթ ունենում՝ Անդրեն ու Սիրուշոն: Ես կարծեցի, թե ադրբեջանական ազգային «Սարյա Գյալին» երգը Սիրուշոն է կատարել: Պարզվեց, Անդրեն էր կատարողը: Նրանց անուններն ինձ համար կարեւոր չեն, նրանք միայն մեկ անուն ունեն՝ «հայեր»: Մենք թույլ չտվեցինք, որ նրանք հասնեն իրենց նպատակին:

Նախ ես չեմ ասել «Շնորհակալություն Ադրբեջան», «Շնորհակալություն Ղարաբաղ», ես ասել եմ «Շնորհակալություն իմ Ադրբեջան», «Շնորհակալություն իմ Ղարաբաղ»: Ամբողջ աշխարհն ընդունում է,որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է:

Ղարաբաղը ի՛մն է,մե՛րն է: Ես Ղարաբաղում մարտերի մասնակից եմ, կին, որը կրակ է բացել հայերի վրա: Ես չէի կարող համակերպվել նման անարդարության հետ: Եթե պետք լինի, ես պատրաստ եմ այսուհետ էլ կանխել հայկական սադրանքները»,- նշել է երգչուհին:

Ինչպես միշտ  ադրբեջանցիների  «գոհարները»  մեկնաբանելն անիմաստ է, մնում է ընդամենը օգտագործել հայտնի ֆիլմից թևավոր դարձած արտահայտությունը` «И тебя вылечат»:

Հեղինակ` Ա. Գ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին