Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է.
Հաղորդավար, երգիչ Սամվել Գրիգորյանի դստեր՝ երգչուհի Նարե Գրիգորյանի անձնական կյանքը վերջին ամիսներին շատ է քննարկվում: Նարեի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ նա սիրելի ունի, սակայն երգչուհին նախընտրում է լռել անձնական կյանքի մասին:
«Շատ իզուր, որ անձնական կյանքս վերջերս շատ քննարկվեց: Իհարկե, հասկանում եմ, որ հասարակության կողմից ճանաչված մարդկանց անձնական կյանքի մասին շատ է խոսվում, սակայն մի բան պետք է հասկանալ` հայտի մարդիկ էլ իրավունք ունեն ապրելու, ընտանիք ստեղծելու, անձնական կյանքը դասավորելու. հայտնի, թե անհայտ՝ բոլորս էլ Աստծո ստեղծածներն ենք»,-կայքի հետ զրույցում նշեց Նարեն ու հավելեց.
«Այս շրջանում չեմ ուզում ու անգամ չեմ կարող խոսել անձնական կյանքի մասին, թող ամեն մեկն իր կյանքով ապրի, առողջ ու երջանիկ լինի»:
Բամբասանքները Նարեն չեն մտահոգում.
«Բամբասանքներն ու ասեկոսեները միշտ կան՝ կապված թե անձնական, թե գործնական ոլորտների հետ: Ասեկոսներն ինձ չեն հետաքրքրում ու հուզում, որովհետեւ ես ունեմ ծնողներ, ընտանիք ու միայն իրենց առաջ եմ պատասխանատու: Եթե ես որեւէ բան եմ նախաձեռնում ու այդ մասին իմանում են ծնողներս, եղբայրներս ու ինձ հարազատ մարդիկ, ուրեմն ինձ բավարար է եւ մնացյալ մարդկանց ասեկոսեներին ուշադրություն չեմ դարձնում: Թեեւ նշեմ, որ կար ժամանակ, որ ուշադրություն դարձնում էի դրանց, սակայն ժամանակը փոխեց ամեն բան ու հասկացա, որ ասեկոսենրին լսել պետք չէ, պետք է հետեւել սրտին ու ընտնիքի տեսակետներին»,- նշեց երգչուհին՝ ընդգծելով՝ հիմա երջանիկ է:
Անդրադառնալով աշխատանքային ծրագրերին՝ Նարե Գրիգորյանը պատմեց.
«Ամռանը մեծ թվով համերգների մասնակցեցի, ու դրանք պատճառ հանդիսացան, որ որոշ նախատեսված գործեր հետաձգվեցին, սակայն ես իմ խոսքի տերն եմ ու կարճ ժամանակում իրականացնելու եմ բոլոր ծրագրերս»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում