Դիտեք նաև՝
Aysor.am-ը գրում է.
Երգչուհի Նարե Գրիգորյանը՝ Սամվել Գրիգորյանի դուստրը, հուլիսի 29-ին դարձավ 24 տարեկան: Հոբելյարը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն մի քանի տարի է՝ չի նշում իր տոնը:
«Դա բոլորովին էլ տարիքիս ավելանալու հետ չի կապված, ուղղակի այս օրը չեմ սիրում նշել: Արդեն մի քանի տարի է՝ այդպես է: Բոլորն ասում են, որ այն տարիքում չեմ, որ տխրեմ մեծանալուց, բայց ուզում եմ հավատացնել, որ մեկուսանալուս պատճառը ամենևին էլ դա չի: Շատ եմ սիրում ընկերներիս ծննդյան օրերին մասնակցել, ուրախանալ, բայց երբ գալիս է իմ ծննդյան օրը, շփոթվում եմ»,-կայքի հետ զրույցում անկեղծացավ հոբելյարը:
Ինչևէ, երբ հանրային մարդ ես լինում, ուշադրությունից խուսափելն առավել է բարդանում: Թեև երգչուհին գտնվում է գործնական ուղևորության մեջ, սակայն մտերիմների և ընտանիքի անդամների մատուցած անակնկալները նույնիսկ հեռավորությունից են հաճելի:
«Իսկապես, իրականում անհնար է թաքցնել այս օրվա խորհուրդը, բայց դեռ հաջողվում է խուսափել: Այժմ Երևանում չեմ, բայց կեսգիշերից սկսած բազում շնորհավորանքներ եմ ստացել…Չգիտեմ, հուսամ, հաջորդ տարի՝ 25-ամյակիս, այդ կարծրատիպը կկոտրեմ ու խնջույք կկազմակերպեմ: Կամ գուցե կյանքումս այնպիսի փոփոխություն լինի, որը նման որոշման պատճառ կհանդիսանա», -ժպիտով նկատեց նա:
Նարե Գրիգորյանն ու ամերիկաբնակ Մովսեսը նշանադրվել են 2015 թվականի օգոստոսի 14-ին: Կայքի հարցին, թե արդյոք պսակադրությունը երկար սպասեցնել կտա, երիտասարդ երգչուհին անակնկալ պատասխան տվեց.
«Երբեք այս մասին չեմ բարձրաձայնել ու հիմա առաջին անգամ եմ ասելու՝ արդեն մի քանի ամիս է՝ բաժանվել ենք: Ես չեմ սիրում անձնական կյանքս հանրայնացնել, այդ պատճառով էլ թույլ տվեք պատճառների մասին չբարձրաձայնել: Ուղղակի չստացվեց… Ամեն ինչ անցյալում է, ու կյանքը շարունակվում է»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում