▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանն իր ընկերների հետ Հայաստանի բնակչությանն օգնելու կոչ է արել

Հայտնի ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ:

«Ընկերներ (Հայաստանում և ողջ աշխարհում), այսօր լրանում է Հայաստանի անկախության 25-ամյակը։ Մենք պետք է օգտագործեք հնարավորությունը՝ նշելու այն փոքր, բայց գեղեցիկ ազգի հաջողությունների մի մասը՝ միևնույն ժամանակ փորձելով լուծել անհանգստացնող խնդիրները։ Անկախությունը շատ քիչ բան է նշանակում, երբ հասարակության լայն հատվածը դժգոհ է։ Այս է պատճառը, որ ես և ընկերներիս մի խումբ հայտարարություն ենք տարածել՝ Հայաստանի բնակչությանն օգնելու և դրական փոփոխություններ ու բերափոխումներ անելու կոչի մասին։ Խնդրում եմ՝ այն դիտեք change.org-ի հետևյալ հղմամբ և ստորագրեք, եթե համաձայն եք»,- մասնավորապես գրել է նա։ 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին