▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն մարդ իր ճակատագիրն ունի. Սոնե Սիլվերը՝ նոր տեսահոլովակի ու անձնական կյանքի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Սոնե Սիլվերը մոտ օրերս կներկայացնի իր նոր՝ «Enjoy» տեսահոլովակը, որի ռեժիսորական աշխատանքները երգչուհին կրկին Նիկ Եգիբյանին է վստահել.

«Արդեն երկար ժամանակ է, ինչ «Enjoy» երգի հետ կապված աշխատանքներով եմ զբաղված, վերջերս նկարահանել ենք նաեւ այս երգի հիման վրա տեսահոլովակ, որը մոտ օրերս կհանձնեմ հանդսիատեսի դատին: Երգի խոսքերի հեղինակը քույրս է՝ Ադրինե Մովսեսյանը, երաժշտությունն էլ գրել է Studioina-ն: Դե իսկ ռեժիսորական աշխատանքներն իրականացրել է իմ շատ սիրելի ընկեր Նիկ Եգիբյան, իսկ իր մտքերին ճիշտ մոնտաժ է տվել Սերժ Գաբյանը. համատեղ թիմային աշխատանք է տարվել, որը հուսամ կգնահատվի»,-կայքի  հետ զրույցում նշեց Սոնե Սիլվերն ու ավելացրեց՝ նոր երգը ռիթմիկ, պարային ոճում է եւ հույս հայտնեց, որ շատերը այդ երգի ներքո բարձր տրամադրություն կունենան եւ երգի անվանը համապատասխան կվայելեն հաճելի ռիթմերը:

Երգչուհու խոսքով՝ տեսահոլովակի միակ հերոսուհին ինքն է.

«Երգը շատ պոզիտիվ, տրամադրություն բարձրացնող է ու ինքս չցանկացա, որ տեսահոլովակում սյուժետային գծեր լինեն: Որոշեցինք, որ տեսահոլովակի միակ՝ այսպես կոչված հերոսուհին ես կլինեմ ու կներկայանամ այնպես, ինչպես զգում եմ այս երգը՝ իմ հույզերով ու էմոցինաերով»,- հավելեց նա:

Խոսելով իր եւ Նիկ Եգիբյանի վերջին տարիների համագործակցությունից՝ Սոնեն նկատեց.

«Մենք մինչ գործընկերներ լինելը՝ առաջին հերթին լավ ընկերներ ենք, իրար շատ լավ ենք հասկանում՝ մեկ խոսքից կարող ենք ընկալել ամենն, ինչ պտտվում է գլխում: Նրա հետ աշխատելիս ինձ շատ հանգիստ եմ զգում, գիտեմ՝ իր գործի գիտակն է, բացի այդ անելու է այն, ինչ ես կուզեի»:

Հետաքրքրվելով, թե Սոնե Սիլվերը կրկին հեռուստասերիալներում կամ այլ նախագծերում նկարահանվելու ծրագրեր չունի՞ արդյոք, երգչուհին հստակեցրեց.

«Նման բան չի կարող լինել: Առաջարկներ ունեցել եմ, բայց չեմ ընդունել, քանի որ երգարվեստում շատ մեծ անելքներ ունեմ: Որպես դերասանուհի ներկայանալն իմը չէ, դա երգիս խանգարում է: Ես մեծ երազանքներ ունեմ երգի հետ կապված ու ուզում եմ լիովին նվիրված լինել իմ մասնագիտությանը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև`Արսենից խորապես նեղացած էի… Ինչու Սոնե Սիլվերը բաժանվեց սիրելիից, ապա ներեց նրան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին